Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի «մաքրեն» Ջավախքը հայերիցՎրաստանի ղեկավարության հակահայկական քաղաքականությունը թափ է առնում և կայացած ընտրությունները դրա վառ վկայությունն են Հաջորդ ընտրությունները Ջավախքում, եթե դրանք կայանան, կարող են այդ հայաբնակ տարածաշրջանի առճակատմանը հանգեցնել Թբիլիսիի կենտրոնական իշխանության հետ: Այսօրվա Ախալքալաքն, ավաղ, ոչնչով չի տարբերվում 20 տարվա վաղեմության քաղաքից. փլուզված ճանապարհներ, աղքատություն, գործազրկության, աշխատունակ բնակչության զանգվածային արտահոսք դեպի Ռուսաստան: Փաստորեն, Վրաստանի նախագահի բոլոր հայտարարություններն այդ «շրջանի հոգսերի հանդեպ ուշադրության մասին» ոչինչ չարժեն` չկան նորմալ ճանապարհներ, աշխատատեղեր: Տներն այստեղ տաքացնում են փայտով` ոչ թե գազի բացակայության, այլ թանկ լինելու պատճառով: Իրավիճակն Ախալքալաքում ավելի վատացավ, երբ այստեղից հանվեց ռուսական ռազմակայանը, որի շնորհիվ հայերը կարող էին չմեկնել արտագնա աշխատանքի, այլ աշխատել Ջավախքում: 4 հունիսի 2010 PanARMENIAN.Net - Սակայն ռազմակայանը չկա, իսկ փոխարենը միայն նոր խնդիրներ առաջացան` առաջին հերթին գործազրկությունը: Զինվորականներին հետևեցին դուխոբորները` այսօր տարածաշրջանում ընդամենը 800 դուխոբոր է մնացել, որոնք ևս մտադիր են ճանապարհ ընկնել: Ջավախահայ բնակչության վիճակը համեմատելի է գուցե միայն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ 1988 թվականից առաջ: Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի «մաքրեն» շրջանը հայերից: Ախալցիխե քաղաքում, շրջկենտրոնում, հայ գրեթե չի մնացել: Ախալքալաքում և շրջանի գյուղերում հայ բնակչությունը դեռևս մեծամասնություն է կազմում: Տեղի ակտիվիստների կարծիքով հայ բնակչության միակ պահանջը ինքնավարությունն է Վրաստանի կազմում, գործավարությունը մայրենի լեզվով վարելն ու մշակույթն ու գրականությունը զարգացնելն է: Սակայն պաշտոնական Թբիլիսին հեցն դա տալ չի կարող և չի ցանկանում: Փոխարենը վրացականացվում են մնացած հայկական եկեղեցիները, որպես հիմնական լեզու վրացերենի պարտադիր ուսուցում է պարտադրվում դպրոցներում: Մի խոսքով, վրացական ղեկավարության հակահայկական քաղաքականությունը թափ է առնում և կայացած ընտրությունները դրա վառ վկայությունն են : Եվ բանը լոկ ընտրությունները չեն: Իշխանությունները վերածել են Թբիլիսիի հայ համայնքը աներևույթ ինչ-որ հանրության, որը ոչ մի բանի ընդունակ չէ և անում է այն, ինչն իրենց կարծիքով, լավ է վիրահայերի համար: Եվ ընդամենը եզակի մարդիկ կան, որոնք ճիշտ են գնահատում իրավիճակը և հասկանում են, թե ուր է տանում Սահակաշվիլիի քաղաքականությունը: Ինքը Սահակաշվիլին վերջնականապես համոզվեց, որ ավելի լավ է ընկերություն անել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ` Հայաստանի դեմ: Վիրահայ համայնքի հանդեպ Վրաստանի ղեկավարության նման վերաբերմունքի մեջ մեղքի իր բաժինն ունի նաև Հայաստանի ղեկավարությունը: Մենք չգիտես ինչու կարծում ենք, որ Վրաստանի հետ չի կարելի հարաբերությունները փչացնել, քանի որ հենց Վրաստանի տարածքով է Հայաստանը գազ և անհրաժեշտ բեռներ ստանում Ռուսաստանից: Այսինքն մենք ինքներս մեզ դրել ենք խնդրողի, թույլի դերում: Իսկ թույլի հետ աշխարհում դեռ ոչ ոք հաշվի չի նստել և չի նստի: Նույն Միխայիլ Սահակաշվիլին, եթե զգար Հայաստանի հստակ դիրքրորոշումը Ջավախքի հարցում, չէր վարի հայերի ուծացման քաղաքականություն: Քվեմո Քարթլիում ադրբեջանցիներ են ապրում և նրանք ավելի շատ իրավունքներ ունեն, քան հայերը: Ճիշտ է, հարկ է նշել, որ Վրաստանում ցանկացած ազգային փոքրամասնություն ընկալվում է որպես ոչ բարեկամական, ուստի շատ մեծ տարբերություն հայերի կամ ադրբեջանցիների հանդեպ վերաբերմունքում չկա: Նույնն է նաև հրեաների, դեռևս մնացած ռուսների և այլ ազգությունների հանդեպ: Առանձնահատուկ վերաբերմունք է մեսխեթցի թուրքերի հանդեպ, որոնց Թբիլիսին ոչ մի կերպ չի ցանկանում ընդունել, անկախ Եվրոպայի Խորհրդի առջև ստանձնած պարտավորություններից: Հարկ է նշել, որ այդ հարցում իշխանություններն ու ընդդիմությունը միասնական են` Վրաստանում պետք է վրացիներ ապրեն: Անմիջապես զուգահեռ է առաջանում պանթուրքիստների հետ` Թուրքիայում բնակվող բոլոր մարդիկ, անկախ ազգությունից, թուրքեր են: Փաստորեն, Վրաստանն ընթանում է Աթաթուրքի ճանապարհով, որն ազգության փոխարեն անձնագրերում որոշեց նշել դավանանքը, ինչն էլ մինչ օրս արվում է թուրքական անձը հավաստող փաստաթղթերում: Այնպիսի ժողովրդավարը, ինչպիսին Սահակաշվիլին է, անշուշտ, նման քայլի չի դիմի, սակայն արդեն իսկ «մեղմ արտագաղթի» փորձեր է ձեռնարկում: Թե ինչով այս ամենը կավարտվի Վրաստանի համար` դժվար է ասել: Նույն Ջավախքում հայերը ոչ մի տեղ չեն պատրաստվում հեռանալ, և նրանց հետ զրույցներից պարզ է դառնում, որ նրանք սպասում են ռուս զինվորականների վերադարձին: Առայժմ դա ուղղակիորեն չի ասվում, սակայն նման տրամադրություններ կան: Եվ նման տրամդրություններ չեն կարող չլինել մի երկրում, որտեղ հայ ժողովրդի դահիճներին հուշարձաններ են դնում ու հուշատախտակներ բացում և «հավերժ բարեկամության ու սիրո» խոստումներ տալիս: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |