Երկակի չափանիշների քաղաքականությունը կարող է զիջել իսլամական մեծամասնության քաղաքականությանըԹուրքիայի ԱԳՆ քաղաքականությունը` «զրոյական խնդիրներ հարևանների հետ», հանգեցնում է լոկալ բախումների քանակի ավելացմանը, որոնք կարող են վերաճել ավելի լայնածավալ առճակատման Իսրայելա-թուրքական հարաբերությունները շարունակում են վատթարանալ, չնայած, որ պատճառը կարելի է լոկ պատրվակ համարել: Եթե բանը միայն Գազայի ապաշրջափակմանը վերաբերեր, ապա սահմանը փակել է նաև Եգիպտոսը, որը, սակայն, բացեց այն Հոսնի Մուբարաքի և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հանդիպումից հետո: Եվ հետո`Թուրքիան չի կարող սադրանքի դիմել Եգիպտոսի ափերի մոտ: Առաջին հերթին, իսլամական համերաշխության պատճառով, որը սակայն, դրսևորվում է յուրօրինակ և ընտրովի: Եվ երկրորդը, դա կաորղ էր թանկ նստել`Էրդողանը համարձակ մարդ է, սակայն մինչ որոշակի պահը: Այսինքն, այնքան ժամանակ, քանի դեռ նա վստահ է, որ իր գործողությունները լավ են Թուրքիայի համար: Հակառակ դեպքում, նա կանգ է առնում և իր համար առավելապես բարենպաստ պայմաններ է սակարկում: Այս գործելաոճը նոր չէ` նույն կերպ էր վարվում Օսմանյան կայսրությունը, որը նույնիսկ իր պարտությունները կարողանում ի նպաստ իրեն օգտագործել: 8 հունիսի 2010 PanARMENIAN.Net - Թուրքան հավանաբար, կավելացնի ճնշումը Իսրայելի հանդեպ Ստամբուլում բացված Ասիայում վստահության ամրապնդման միջոցներին ու փոխգործակցությանը նվիրված խորհրդաժողովի ընթացքում: Թուրքիայի կառավարությունն արդեն իսկ հայտարարել է, որ կկրճատի ռազմական ու առևտրային կապերն Իսրայելի հետ, եթե նա ներողություն չխնդրի անցած շաբաթ խաղաղ նավատորմի վրա կոմանդոսների հարձակման համար: Այդ կազմակերպությունը ԵԱՀԿ-ի ասիական տարբերակն է: Խորհրդաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի, Պակիստանի և Աֆղանստանի առաջնորդները: Իսրայելը կներկայացնի Ստամբուլի հյուպատոսության դիվանագետը: Իսկ ինչ կատարվեց իրականում` դա իրո՞ք անկեղծ համակրանք էր ՀԱՄԱԶ-ի ղեկավարած պաղեստինցիների հանդեպ, թե Թուրքիայի օսմանյան մեծությունը վերականգնելու հերթական պլանը: Ինչպես արդեն գրել ենք, Թուրքիայի ԱԳՆ քաղաքականությունը`«զրոյական խնդիրներ հարևանների հետ», հանգեցնում է լոկալ բախումների քանակի ավելացմանը, որոնք կարող են վերաճել ավելի լայնածավալ առճակատման: Free Gaza նավատորմն իբր 10 000 տոննա մարդասիրական բեռ էր տեղափոխում: Իրականում Իսրայելը Գազա էր առաքում 15 000 տոննա սննդամթերք և դեորայք ամեն շաբաթ: Ըստ մի շարք տարածաշրջանային փորձագետների, Թուրքիայի տարածքը հերոինի տարանցման հիմնական երթուղին է հարավ-արևմտյան Ասիայից դեպի արևմտյան Եվրոպա: Թրաֆիկինգով զբաղվող կազմակերպությունները, որոնք գործում են ողջ երկրի տարածքում` Անկարայից մինչև Ստմաբուլ, կարողանում են խուսափել թմրանյութերին վերաբերող արգելքներից: Գուցե՞բանը հենց դրանում է, ոչ թե իսլամական համերաշխության մեջ, որով Թուրքիան երբեք աչքի չի ընկել: Սակայն այս ամբողջ պատմության մեջ կա մի փստ, որը տհաճ է հայերի համար` դա Հայոց ցեղասպանության հարցի շահարկումն է, որը Իսրայելը մինչ օրս չի ճանաչել, սակայն վերջերս փորձում է Անկարայի հետ հարաբերություններում հենց այդ խաղաթուղթը խաղարկել: Բնական է, դա կարվի պատշաճ մակարդակով: Թուրքիան ու Իսրայելը դիվանագիտական «խայթոցներ» կփոխանակեն, ինչպես նաև կհնչեն Թուրքիայի վարչապետի երբեմն չափազանց իմպուլսիվ հայտարարությունները: Հայոց ցեղասպանության հարցը կհայտնվի Քնեսեթի օրակարգում ամեն հարմար պահի և դրանով ամեն ինչ կավարտվի: Ուղղակի հայերը պետք է այն պարզ ճշմարտությունը հասկանան, որ ոչ Թուրքիան, ոչ Իսրայելը, ոչ նրանց դաշնակից երկրները երբեք չեն ճանաչի Օսմանյան կայսրության պատասխանատվությունն այդ հանցագործության համար: Մինչդեռ, Թուրքիայի ու Պաղեստինի ԱԳ նախարարներ Ահմեդ Դավութօղլուն և Ռիյադ ալ Մալիքին համաձայնագիր են ստորագրել համատեղ Թուրք-պաղեստինյան կոմիտե ստեղծելու մասին, որը կնպաստի համագործակցության զարգացմանը քաղաքականության, տնտեսության, կրթության, առողջապահության, գիտության և մշակույթի ոլորտներում: Համաձայնագիրը կնքվեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի միջև Ստամբուլում կայացած հանդիպումից հետո: Համատեղ կոմիտեն տարին մեկ անգամ նիստեր կգումարի երկրների ԱԳ նախարարների մակարդակով` համագործակցության ծրագրերը քննարկելու նպատակով: Այս ամբողջ պատմության մեջ նկատվեց ևս մեկ միտում, որն, ի դեպ, նորմայի է վերածվում միջազգային կազմակերպություններում, այն է`«երկակի չափանիշների» կիրառումը: Իսրայելն ու Հայաստանը դրա հետ մշտապես են բախվում և նույնիսկ ընտելացել են, որ իսլամական մեծամասնությունը ՄԱԿ-ում և Եվրոպայում այդ երկու երկրների դեմ է քվեարկում: Ցավոք: ՀԱՄԱԶ-ը կամ «Հեզբոլլան» ժողովրդավարական կազմակերպություններ համարելը նույնպիսի անհեթեթություն է, ինչպես Արևմտայն Եվրոպան` բռնատիրության հենակետ: Սակայն, հավանաբար, այդպես ավելի հարմար է Եվրոպայի կամ ԱՄՆ-ի համար, որոնք կանգնած են իսլամի օվկիանոսում տարալուծվելու վտանգի առջև և դիմում են ամեն քայլի`պահպանելու համար արևմտյան քաղաքակրթության մնացորդները: Սակայն, պետք չէ մոռանալ, որ իսլամն աշխարհի ամենահզոր զենքն ունի` ժողովրդագրությունը: Հենց այստեղից է գալիս վտանգը և, երբ Պատրիկ Բյուկենենը իր «Արևմուտքի մահը» գրքում գրում է, որ մինչ 2050 թվականն աշխարհը հիմնականում մահմեդական կլինի` բերելով բնակչության աճի տվյալներն ըստ երկրների, հանգում ես այն եզրակացության, որ ապոկալիպտիկ կանխատեսումները կարող են իրականանալ: Եվ արդեն իրականանում են` բանը նրանում է, որ մահմեդական բնակչությունը կազմում է մոլորակի բնակչության 20 տոկոսը` 1,6 մլրդ, և այդ թիվը շարունակ աճում է: Այնպես որ, մոտ ապագայում երկակի չափանիշների քաղաքականությունը կարող է զիջել իսլամական մեծամասնության քաղաքականությանը: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |