Ականատեսի հիշողություններ. Թուրքերը ձեռնաշղթաներ հագցրեցին պապիս և տարան՝ ընտանիքն այլևս երբեք չտեսավ նրան

Ես ծնվել եմ Լիբանանում և կցանկանայի պատմել այն, ինչի մասին պարտավոր եմ պատմել

Հայոց ցեղասպանության 96-ամյակի կապակցությամբ PanARMENIAN.Net-ը սկսում է Հայոց ցեղասպանության ականատեսների հիշողությունների հրապարակումները, պատմած իրենց կամ նրանց ժառանգների կողմից: Վերապրածների հիշողությունները տրամադրել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը, որը նախաձեռնել է Հայոց ցեղասպանության ականատեսների հիշողությունների հավաքագրումը՝ որպես ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևի ընդունման համար պայքարի մի մաս: Ադամ Շիֆը կոչ է անում 20-րդ դարի առաջին ցեղասպանության ականատեսներին ներկայացնել իրենց նախնիների հիշողությունները Հայոց ցեղասպանության մասին:

PanARMENIAN.Net - Արամ Դեմիրճյանի պատմությունը.

«Իմ հայրը, որը ծնվել է 1901թ. Դիարբեքիրում, պատմեց այս իրական իրադարձությունների մասին, երբ ես արդեն մեծ էի: Ինձ համար շատ ծանր էր լսելը, թե ինչ է կատարվել նրա հոր հետ և ինչպես է ինքը խուսափել մահից: Ես ծնվել եմ Լիբանանում և կցանկանայի պատմել այն, ինչի մասին պարտավոր եմ պատմել:

Իմ պապը դարբին էր, նա ձեռնաշղթաներ էր պատրաստում կալանավորների համար: Թուրքերը հագցրեցին նրան իր իսկ պատրաստած ձեռնաշղթաներն ու տարան հարցաքննության, ընտանիքն այլևես երբեք չտեսավ նրան:

Իմ հայրը շատ տաղանդավոր մարդ է: Նա նվագում էր երաժշտական գործիքների վրա, գեղեցիկ ձայն ուներ: Նա մոլեռանդ չէր: Փախուստի ճանապարհին նա օրեր ու ամիսներ մնում էր տարբեր գյուղերում: Շատ շեյխեր ապաստան էին տալիս նրան: Նրանցից մեկին դուր եկավ հորս ձայնը և նա հրավիրեց հորս երգել մզկիթում: Ոչ ոք չունենալով, նա չէր կարող մերժել շեյխին: Կարծում եմ, իմ հայրը խոսում էր քրդերեն: Երեք ամիս անց, հայրս, որը նաև լավ ձիավար էր, գիշերը լքեց գյուղը, ոչ մի բան չիմանալով իր ընտանիքի մասին: Ես չգիտեմ, թե նա ինչպես հասավ Հալեպ: Ես գրում էի նրա եղբայրների ու մոր մասին, որոնք մազապուրծ լինելով ցեղասպանությունից, հանդիպել են հորս հետ Լիբանանում: Հորս ավագ քրոջը թուրք զինվոր է փախցրել:

Ես հիշում եմ նաև մորս ու նրա ընտանիքի մասին, որը բռնագաղթվեց Կոնիայից: Մորս պատմությունն այլ է: Նրա հայրը՝ Սարգիսը բավականին հարուստ վաճառական էր, նա ոսկե դրամներ էր փոխանակում: Սակայն, նա բռնագաղթի չենթարկվեց, իր ընտանիքի՝ երեք դուստրերի, որդու ու կնոջ հետ: Նրան տարան վաղ առավոտյան և նա այլևս չվերադարձավ: Կանայք կարողացել էին պահել ոսկե դրամները՝ տեղի թուրքերը վարձատրության դիմաց օգնեցին նրանց նստել Կոնիայից Տարտուս մեկնող գնացքը»:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի

Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի «Արտաքսման մասին օրենքի» փոխարեն կիրառվելու է «Տեղափոխման և վերաբնակեցման մասին օրենք» տերմինը

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---