Հայկական հարցը Ֆրանսիայի արտաքին քաղաքականության օրակարգում

Շ. Ազնավուր. «Եթե Սարկոզին ետ կանգնի ֆրանսահայերին տված իր խոստումներից, ապա ես կօգտվեմ նրա ձայներից, երբ ժամանակը գա»

Հայկական հարցի արծարծումը Ֆրանսիայի արտաքին քազաքականության օրակարգում նոր երևույթ չէ: Դեռևս 1965թ. Ցեղասպանության 50-ամյա տարելիցի նախօրյակին Հայկական հարցը Ֆրանսիայում առաջին անգամ բարձրացրեցին կոմունիստները` պահանջելով նրա անհապաղ ճանաչումը և հայերին փոխհատուցում: Հատկանշական է, որ այն համընկավ Ֆրանսիայում նախատեսված նախագահական ընտրությունների հետ, որտեղ ձախակողմյան ուժերի թեկնածու Ֆրանսուա Միտտերանին չհաջողվեց առավելության հասնել Շառլ դե Գոլլի նկատմամբ:

PanARMENIAN.Net - Հարկ է նշել, որ արդեն 1981թ. Ֆ.Միտտերանին, ում արդեն 2 անգամ ձայների նվազագույն քանակով չէր հաջողվել ընտրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում (առաջին անգամ 1965թ.` զիջելով Շ. դե Գոլլին և հավաքելով ձայների 44,8%, իսկ երկրորդ անգամ` 1974թ.՝ Վ.Ժիսկար դ՛Էստենին` հավաքելով ընդհանուր ձայների 49,19%) անհրաժեշտ էր ստանալ ֆրանսաբնակ հայերի աջակցությունը երրորդ անգամ անընդմեջ չպարտվելու համար, որով և պայմանավորված էր 1981թ. հերթական նախագահական ընտրությունների նախաշեմին արած նրա հայտարարությունը և կոչը. «Հայկական հարցը անմիջականորեն վերաբերվում է ֆրանսիական պետությանը: Մենք` սոցիալիստներս, պետք է պահանջենք, որպեսզի Ֆրանսիան ճանաչի 1915թ. Հայոց ցեղասպանությունը և Հայկական հարցը ստանա արդարացի լուծում»:

Հարկ է նաև նշել, որ 1980թ. Թուրքիայում հեղաշրջումից հետո նկատվեց հարաբերությունների վատթարացում Եվրոպական Տնտեսական Համագործակցության հետ: Չէր բացառվում նաև Թուրքիային ԵԽ անդամակցությունից զրկելու տարբերակը: Ավելին, ԵՏՀ որոշ երկրներ, այդ թվում նաև Ֆրանսիան, ժամանակավորապես սահմանափակեցին Թուրքիայի քաղաքացիների մուտքը Համագործակցության երկրներ, որը նույնպես առիթ դարձավ, հայանպաստե արտահայտությունների շրջանառության և դիրքորոշումների արտահայտման համար:

Հայկական հարցը Ֆրանսիայում նորից բարձրացվեց 1988թ. և նորից նախագահական ընտրություններին ընդառաջ, որով և պայմանավորված էր Ֆրանսիայի կոմունիստների կոչը Ազգային Ժողովին և միջազգային հանրությանը նշել ապրիլի 24-ը որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Ելնելով վերը նշված տրամաբանությունից ամենևին զարմանալի և անսպասելի չէին ոչ Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից 1998թ. մայիսի 29-ին ընդունված օրինագիծը Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, ոչ 2001թ. Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը, և ոչ 2006թ. ԱԺ կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որոնց միշտ նախորդում կամ հաջորդում էին կամ նախագահական ու խորհրդարանական, և կամ տեղական ինքնակառավարման մարմինների և համաեվրոպական ընտրությունները:

Այսպիսով, Ֆրանսիայի հայկական համայնքը, տեղի հայկական կազմակերպությունները Ֆրանսիայի արտաքին քաղաքականության խթանիչ ուժի և, ամենակարևորը, ակտիվ գործոնի են վերացվում կամ հերթական ընտրությունների նախօրյակին (հարկ է հիշել թեկուզ 2002թ. նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, երբ սոցիալիստների թեկնածուին` Լիոնել Ժոսպենին ձայների նվազագույն քանակությամբ (0.8%) չհաջողվեց հաղթահարել առաջին փուլի արգելքը, ինչն էլ հնարավորություն տվեց Ժ. Շիրակին, որին սատարում էր ի դեպ ֆրանսահայ համայնքը, վերընտրվել նախագահի պաշտոնում), կամ թուրք-ֆրանսիական հարաբերությունների վատթարացման ֆոնի վրա, ինչպես դա պատահում է ամեն անգամ, երբ թուրք գործընկերները փորձում են կրճատել Ֆրանսիայից ներմուծվող ռազմական տեխնիկայի ծավալները: Ահա այս նկատառումներից ելնելով կարելի է նշել, որ 2011թ. ստեղծվել են բոլոր նպաստավոր պայմանները ֆրանսիահայերի կողմից Հայկական հարցի բարձրացման և հայանպաստ դիրքորոշում շահելու համար.

1. 2012թ. Ֆրանսիայում սպասվում են հերթական նախագահական և խորդրդարանական ընտրություններ, որտեղ ամենայն հավանականությամբ նախագահի պաշտոնում վերընտրվելու հավակնություններ ունի Ֆրանսիայի գործող նախագահը և որին չէր խանգարի ֆրանսահայ համայնքի աջակցությունը, հաշվի առնելով վերջին ամիսներին նրա, ինչպես նաև իշխող UMP կուսակցության վարկանիշի սրընթաց անկումը: 2. Բավականին լարված են թուրք-ֆրանսիական ներկայիս հարաբերությունները, որի վառ օրինակը կարող է հանդիսանալ նախագահ Սարկոզիի Թուրքիա կատարած այցը և նրա արարողակարգային նրբությունները: 3. Երկկողմ հարաբերությունների վերջին շրջանի վատթարացման դրդապատճառռներից կարելի է համարել 2011թ. մարտի 19-ին Լիբիայում տիրող իրադրությունը և ՄԱԿ-ի ԱԽ կողմից ընդունցված № 1973 (2011) բանաձևը քննարկելու նպատակով Փարիզում տեղի ունեցած հանդիպումը, որտեղ ընդունող երկիր հանդիասցող Ֆրանսիան չէր հրավիրել Թուրքիային, թողնեով վերջինիս խաղից դուրս վիճակում:

Վերոհիշյալ հանգամանքները, ամենայն հավանականությամբ հիմք հանդիսացան Ֆրանսիայի հայկական համայնքի լոբբինգի աջակցությամբ դեռևս 2006թ. ԱԺ կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մտցնել Ֆրանսիայի Սենատի օրակարգ, որն էլ սույն թվականի մայիսի 4-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում մերժվեց: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Թուրքիան արդեն բանակցություններ է վարում ֆրանսիական EDF (Electricité de France), GDF (Gaz de France), Suez и Areva հայտնի ընկերությունների հետ երկրում մասնավորապես ատոմակայան կառուցելու շուրջ4:

Ավելին, երկկողմ հարաբերություններում տարեցտարի նկատվում է տնտեսական ցուցանիշների աճ: Միայն հետճգնաժամային 2010թ. ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը աճել է 17%, հասնելով 11,6 մլրդ եվրոյի5 :

Եթե այս ամենի հետ միասին հաշվի առնենք վերջին ամիսներին նկատվող թուրք-ֆրանսիական հարաբերությունների շեշտակի լարումը նախ¨առաջ Սարկոզիի Թուրքիա կատարած կարճաժամկետ այցի, ինչպես նա¨ Լիբիայի դեպքերի ֆոնին, և Ֆրանսիայի ի սկզբանե սկզբունքային դիրքորոշումը Թուրքիայի ԵՄ անդամակցության նկրտումների վերաբերյալ, ապա չի կարելի բացառել, որ Սենատի կողմից, այկական օրինագծի” ընդունումը կարող էր հիմք հանդիսանալ թուրք-ֆրանսիական հարաբերությունների վերջնական խզմանը: Ամենային հավանականությամբ այս հանգամանքով էր պայմանավորված Սենատի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծի մերժումը:

Այսպիսով, Ֆրանսիայի տնտեսական շահերը Թուրքիայում անհերքելի են, և գաղտնիք չէ, որ նրա «հայանպաստ» դիրքորոշումը բոլոր ժամանակներում պայմանավորված է եղել Թուրքիայի նկատմամբ Ֆրանսիայի վարած քաղաքականության բազմաթիվ դրսևրումներից մեկի արտահայտությամբ: 2011 թ. երկրորդ կեսին` Ֆրանսիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, նախատեսված է նախագահ Սարկոզիի պետական այցը Հայաստան: Չի կարելի բացառել, որ այս քայլով է պայմանավորված իր վարկանիշի անկումն ապրող Ֆրանսիայի նախագահի և իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության ակնկալիքները նորից շահել ֆրանսահայ համայնքի համակրանքը, և, որն ամենակարևորն է, քվեները: Միևնույն ժամանակ եթե հիշենք ամիսներ առաջ «Wikileaks» սկանդալային կայքում հայտնված բացահայտումները առ այն, որ Ֆրանսիայի նախագահն անձամբ է խոստացել Էրդողանին թույլ չտալ Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի հաստատումը Սենատի կողմից և որին հաջորդած Շ. Ազնավուրի հայտարարությունը. «Եթե նախագահ Սարկոզին ետ կանգնի ֆրանսահայերին տված իր նախընտրական խոստումներից, ապա ես կօգտվեմ նրա ձայներից, երբ ժամանակը գա» , ևս մեկ անգամ Սարկոզիի այցի իրական նպատակները դարձնում են ավելի քան կանխատեսելի:

Կարինե Խոջայան
 Ամենաընթերցվողը բաժնում
Աշխարհի խոշոր քաղաքներում շարժ չկա
Անվճար մարզվելու լավագույն app-երը
Կյանքն առանց «կո»-ով սկսվող բառի
COVID-19-ը բերել է դավադրապաշտության բումի ամբողջ աշխարհում
 Ուշադրության կենտրոնում
Մերկելը տնային կարանտինում է. Նրան պատվաստած բժիշկը կորոնավիրուսով էր վարակված

Մերկելը տնային կարանտինում է. Նրան պատվաստած բժիշկը կորոնավիրուսով էր վարակված Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի

 Բաժնի այլ նյութերը
Աղետներ նկարողը Տեսախցիկը դեպի տառապողն ու խոցելին ուղղելիս ուզում ես կարեկցանք դնել գործիդ մեջ
PANտիսթրես Կյանքն առանց կորոնավիրուսի
Աչքերը՝ մամայից, դիմակը՝ Gucci-ից Խոշոր ընկերությունները միանում են վարակի դեմ պայքարին