Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հարվածում է Հայաստանի աշխատանքային շուկայինՄի շարք վերլուծաբանների գնահատմամբ, շուտով մի շարք մասնագետների, մասնավորապես, մարքեթինգի, PR եւ գրաֆիկական դիզայնի ոլորտում պահանջը զգալիորեն կկրճատվի Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը ընդհանրապես Հայաստանի տնտեսության եւ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա արդեն զգալի է, հատկապես, բնակչության զբաղվածության հարցում: Այսօր արդեն աշխատանքի տեղավորման մի շարք առաջատար գործակալություններ արդեն սկսել են ահազանգել. աճող պահանջարկին զուգընթաց աշխատանքային շուկայում նկատվում է առաջարկի գրեթե կրկնակի կրճատում: 23 փետրվարի 2009 PanARMENIAN.Net - Աշխատանքի տեղավորման առաջատար գործակալությունների տվյալների համաձայն, հայտերի թիվն այսօր աճել է 3 անգամ` ի համեմատ անցյալ տարվա: Դա, մի շարք մասնագետների գնահատամամբ, կապված է ինչպես աշխատողների կրճատումների, այնպես էլ գաստարբայտերների աճող թվի հետ, որոնք որոշել են համաշխարհային ճգնաժամին «ձմեռել» «հայրենի վայրերում»: Թվերի լեզվով ասած` եթե 2008թ. սկզբին հաջողվում էր ամսական աշխատանքի տեղավորել 10-15 հոգու, ապա արդեն ատրվա վերջին` դժվարությամբ 5: Լայն պահանջարկ ունեն այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են հաշվապահը, շուկայագետը, PR ոլորտի մասնագետները, վեբ- եւ գրաֆիկական դիզայներները: Բայց, մի շարք վերլուծաբանների գնահատմամբ, շուտով մի շարք մասնագետների, մասնավորապես, մարքեթինգի, PR եւ գրաֆիկական դիզայնի ոլորտում պահանջը զգալիորեն կկրճատվի: Եթե ճգնաժամի առաջին փուլում, բացատրում են մասնագետները, բիզնեսը փորձում է տնտեսել սեփական կառույցների գործունեության օպտիմիզացման հաշվին, ինչը հանգեցնում է աշխատավորների կրճատման, ապա ձեռներեցական տնտեսման հաջորդ թիրախը կդառնա գովազդը եւ գովազդային ծառայությունները: Ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանի աշխատանքային շուկայում իրադրությունը, սկսած 2008թ. վերջից, սկսել է փոփոխվել: Բայց, եթե անցյալ տարվա առաջին քառամսյակը բնութագրվեց գործազրկության մակարդակի նվազմամբ (պաշտոնական տվյալների համաձայն` 6,3% համեմատած 2007թ. 7% հետ), ապա նույնը չի կարելի ասել 2008թ. երրորդ քառամսյակի մասին: 2008թ. դեկետեմբերին գործազուրկների թիվը կազմեց 74.9 հազ. մարդ եւ տարվա սկզբի համեմատ աճեց 2.5%-ով (73 հազ. մարդ), այն դեպքում, որ տնտեսապես ակտիվ բնակչության քանակը 2008թ. կազմել է 1194.6 հազ. մարդ: 2008թ. միջին անվանական աշխատավարձը բացարձակ արտահայտմամբ կազմեց 91331 դրամ: Եթե Հայաստանի աշխատանքի շուկան դիտարկենք ըստ զանազան չափանիշների, ապա ակնհայտ անհավասարակշռություն է ի հայտ գալիս: Օրինակ, կանանց բաժինը կազմում է գործազուրկների ընդհանուր թվի մոտ 70%-ը: Դա կապված է աշխատունակ բնակչության (հիմնականում տղամարդկանց) մեծ արտագաղթի հետ: Այդ անհավասարակշռությունը, ինչպես կանխատեսում են վերլուծաբանները, նույնպես փոփոխվելու է կապված աշխատունակ գաղթականների վերադարձի հետ: Մեծ է գործազուրկների կշիռը 40-50 տարեկանների շրջանում: Մինչդեռ երիտասարդության շրջանում գործազուրկների բաժինը կազմում է 21%: Բայց, PanARMENIAN.Net ի անցկացրած հարցումների համաձայն, երիտասարդության բաժինը աճելու է, քանի որ ներկայումս աշխատատուների մոտ նոր միտում է դիտվում. եթե նախկինում ձեռներեցները գերադասում էին անձամբ «կադրեր մշակել»` առաջնորդվելով գործնականի միջոցով ուսուցման տրամաբանությամբ, ապա այսօր իրադրությունը կտրուկ փոխվել է. աշխատատուները սկսել են տնտեսել նման նախագծերի վրա` գերապատվությունը տալով 15-20-ամյա աշխատանքային փորձով մասնագետներին: Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |