Արթուր Բաղդասարյան. Հայաստանի պարենային անվտանգությունը դեռևս ցածր է համաշխարհային միջին ցուցանիշից![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի պարենային անվտանգությունը դեռևս ցածր է համաշխարհային միջին ցուցանիշից, մարտի 27-ին Երևանում հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` ողջույնի ելույթով հանդես գալով «ՀՀ գյուղատնտեսության զարգացման խնդիրները պարենային անվտանգության համատեքստում» թեմայով խորհրդաժողովի ժամանակ: Ըստ նրա, այսօր պարենային անվտանգության ապահովման խցդրին առնչվում են անգամ զարգացած երկրները, ինչի պատճառով այդ հարցերը վերջին երեք տարիների ընթացքում ԵՄ ուշադրության կենտրոնում են: «Պարենային ինքնաապահովման մարտահրավերի առջև կանգնած են աշխարհի բազմաթիվ երկրներ, որոնք չեն կարող բավարարել բնակչության պարենային տարրական պահանջմունքները»,-ընդգծել է նա: Այս առնչությամբ ԱԱԽ քարտուղարը հավելել է, որ ԱՊՀ երկրները ևս հեռու չեն այս խնդրից, իսկ Հայաստանը «դեպի առաջ քայլ է արել` մշակելով պարենային անվտանգության ապահովման հայեցակարգ»: Միաժամանակ Արթուր Բաղդասարյանը հավաստիացրել է, որ երկրի իշխանությունները ավելի շատ ուշադրություն են դարձնելու այն խդիրների լուծմանը, որոնք կապված են երկրում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման հետ: Մասնավորապես, ըստ նրա, անհրաժեշտ է զարգացնել տեղական արտադրանքը համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմամբ, ինչը կհանգեցնի ոչ միայն արտահանման ծավալների մեծացմանը, այլ նաև կբարձրացնի Հայաստանի պարենային անվտանգության մակարդակը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |