ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱ ՀՆԱՐԱՎՈՐ Է 2010 ԹՎԱԿԱՆԻՑ ՈՉ ՇՈՒՏ

PanARMENIAN.Net - Բջջային կապի երրորդ օպերատորի մուտքը Հայաստան հնարավոր է 2010 թվականից ոչ շուտ: Այդ մասին «Ղ-Տելեկոմ» ընկերության VivaCell ապրանքանիշի երեկ տեղի ունեցած շնորհահանդեսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ «Ղ-Տելեկոմը» դարձել է Հայաստանում բջջային կապի ծառայությունների տրամադրման իրավունքի տենդերի հաղթողը, այդպիսով գրավելով «ԱրմենՏել» ընկերությունից հետո երկրորդ տեղը բջջային կապի հայկական շուկայում: Ավելի վաղ ոլորտը հանդիսացել է 90 տոկոսով հեռահաղորդակցությունների հունական ՕՏԵ հսկային պատկանող «ԱրմենՏել» ընկերության մենաշնորհը: Շնորհահանդեսին, որի ժամանակ հնչել է VivaCell ցանցի «առաջին զանգը», ներկա է եղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կառավարության անդամներ, գործարար եւ քաղաքական շրջանակների ներակայցուցիչներ, ինչպես նաեւ հասարակական գործիչներ եւ դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Լրագրողների հետ զրույցում Հայաստանի արդարադատության նախարարը ընդգծել է, որ բջջային կապի հայկական շուկայում առաջին անգամ հայտնվել է իրական մրցակցություն, որը զգացվում է արդեն այսօր: Նրա խոսքերով, Հայաստան հեռահաղորդակցությունների շուկա «Ղ-Տելեկոմ» ընկերության մուտքը թելադրված էր ռազմավարական բնույթի պատճառներով: Հիշեցնենք, որ «Ղ-Տելեկոմը» Լեռնային Ղարաբաղի ազգայի օպերատոր «Ղարաբաղ-Տելեկոմի» դուստր ձեռնարկությունն է: «Ադրբեջանը ցանկանում էր զրկել Ղարաբաղին արտաքին աշխարհի հետ կապից, սակայն մենք դա թույլ չտվեցինք: Մենք հաղթեցինք»,-ընդգծել է նա: Ինչպես նշել է Դավիթ Հարությունյանը, «Ղ-Տելեկոմը» մտադիր է մոտ ժամանակներս իր ծառայությունները տրամադրել շուրջ 300 հազար բաժանորդի, իսկ «ԱրմենՏելը» չկարողացավ հասնել նման արդյունքի յոթ տարվա աշխատանքի արդյունքում, ունենալով մենաշնորհատերի կարգավիճակ»: Նրա խոսքերով, «Ղ-Տելեկոմն» ունի հսկայական կադրային ներուժ: Իր հերթին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը ակնկալում է բջջային բանակցությունների եւ ինտերնետի սակագների էական իջեցում: Նրա խոսքերով, «Ղ-Տելեկոմը» բարձրորակ սարքավորումներ է բերել Հայաստան, որոնք թույլ են տալիս բաժանորդների թիվը հասցնել 500 հազարի: Մանուկյանը նշել է, որ սակագները մտադիր է իջեցնել նաեւ «Ղ-Տելեկոմի» մրցակից «ԱրմենՏելը»: «Նրանք արդեն դիմել են այդ հարցով տրանսպորտի եւ կապի նախարարությանը, որը կանոնակարգող մարմին է»,-ասել է նա: Ինչպես ավելի վաղ նշել էր Մանուկյանը, «Ղ-Տելեկոմը» Եվրոպայից Հայաստան է ներկրել ընդհանուր առմամբ 100 մլն եվրոյի սարքավորումներ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Փաշինյանն անդրադարձել է նաև կապիտալ ծախսերի թերակատարմանը՝ նշելով, որ դա կապված է կոռուպցիայի դեմ պայքարի հետ
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Նա նշել է, որ պայմանագրերը լուծարվում են ամբողջությամբ, միակողմանի կերպով՝ հիմք ընդունելով դրանց համապատասխան դրույթները և ղեկավարելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով
Ուդումյանի խոսքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերելու է միջին աշխատավարձի աճի