Սարգսյանը հանդիպել է «Կատար Էյրվեյսի» տնօրենին. ՀՀ-ն կաջակցի ավիացիոն ոլորտում կատարցի ներդրողներին![]() 15 մայիսի 2017 - 18:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն կաջակցի ավիացիոն բնագավառում կատարցի ներդրողներին: Այս մասին նախագահ Սերժ Սարգսյանն ասել է Կատար պաշտոնական այցի շրջանակում «Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի հետ հանդիպմանը: Սարգսյանը նշել է, որ երկկողմ միջպետական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու գործում էական դերակատարում ունեն «Կատար Էյրվեյս» ավիաընկերության կողմից իրականացվող ավիաթռիչքները: Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կողջունի և կաջակցի Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ավիացիոն բնագավառումկատարցի ներդրողներին: «Կատար Էյրվեյս»-ը հայկական ավիափոխադրումների շուկա է մուտք գործել 2016թ. մայիսից` իրականացնելով Դոհա-Երևան-Դոհա երթուղով կանոնավոր օդային փոխադրումներ: Նախագահի համոզմամբ, Կատարից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի ավելացման գործում վճռորոշ դեր ունի ուղիղ ավիաչվերթերի առկայության հանգամանքը: Նշելով, որ 2013-ից Հայաստանն իրականացնում է «Բաց երկնքի» քաղաքականություն՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում Հայաստանի կողմից վարվող այդ քաղաքականությունը նոր հնարավորություններ է ընձեռում թե՛ հայկական և թե՛ արտասահմանյան ավիաընկերություններին՝ ապահովելով բոլորի համար հավասար և ազատ մրցակցային պայմաններ: «Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրենը տեղեկացրել է Սարգսյանին, որ Կատարի Էմիրից արդեն ստացել է հանձնարարություն` իր գլխավորած ոլորտում Հայաստանի հետ զարգացնելու փոխգործակցությունը և վստահեցրել է, որ կանի ամեն ինչ այդ հանձնարարությունը իրականացնելու համար: Աքբար Ալ Բաքրը նշել է, որ ավիաընկերությունը տեսնում է համագործակցությունը զարգացնելու ներուժ և ձգտում է զարգացնել փոխշահավետ հարաբերություններ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |