Հայաստանում որակավորման վկայականներ ունեն 340 հաշվապահներ

PanARMENIAN.Net - Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները : Հրավիրված 18 դիմորդներից քննությանը մասնակցել է 15 դիմորդ, որոնցից 9-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 18 քննություն: Քննություններին մասնակցել են 255 դիմորդ, որոնցից որակավորված հաշվապահի վկայական է տրվել 139-ին:

Հայաստանի Հանրապետությունում 11.10.2010թ. դրությամբ որակավորման վկայական ունի թվով 340 հաշվապահ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---