Հայ բանկիրները նշում են իրենց մասնագիտական տոնը

Հայ բանկիրները նշում են իրենց մասնագիտական տոնը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին Հայաստանի բանկերի միության դահլիճում նշել են Բանկային աշխատողի օրը: «Առողջ բանկային համակարգն առողջ տնտեսության գրավականն է»,-ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը՝ շնորհավորելով բանկային ոլորտի աշխատակիցներին: Միջոցառմանը ներկա էին գտնվելու ՀՀ ԿԲ նախագահը և ԿԲ Խորհրդի անդամները, Հայաստանի բանկերի միության ղեկավարությունը, ՀՀ առևտրային բանկերի ղեկավարները, Ճյուղային Հանրապետական միության ներկայացուցիչները և բանկերի աշխատակիցները:

Անդրադառնալով երկրի բանկային համակարգի նվաճումներին՝ Արարատ Ղուկասյանը նշեց, որ համակարգը կարողացավ հաղթահարել ծանր ճգնաժամային շրջանը, իսկ 2010թ. նվաճում կարելի է համարել մրցունակ միջավայրի ձևավորումը վարկավորման ոլորտում: «Լավ հաճախորդների ներգրավելու համար, բանկերը կարողացան մրցունակ վարկային դաշտ ձևավորել և պայքարել լավագույն ծառայություններ տրամադրելու համար»,-ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:

Ինչ վերաբերում է ապագայի ծրագրերին, ապա այդ առնչությամբ Արարատ Ղուկասյանը նշել է, որ Հայաստանի բանկերի միությունը, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս կաշխատի բանկային համակարգի բարելավման ուղղությամբ: «Մասնավորապես, ցանկանում ենք բարելավել այն միջավայրը, որտեղ գործում են վարկատուները»,-հավելել է նա:

Միջոցառման շրջանակներում բանկերի լավագույն աշխատակիցներին պատվոգրեր հանձնվեցին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---