Վահե Վարդանյան. Պետբյուջեի դեֆիցիտի կրճատումը 30 տոկոսով դրական է ազդել ՀՀ ֆինանսական կայունության վրա

Վահե Վարդանյան. Պետբյուջեի դեֆիցիտի կրճատումը 30 տոկոսով դրական է ազդել ՀՀ ֆինանսական կայունության վրա

PanARMENIAN.Net - 2010թ. համաշխարհային շուկաների միտումները,. Ինչպես ֆինանսական, այնպես էլ հանքահումքային, որոնք առկա էին հարևան երկրներում, բարենպաստ էին Հայաստանի համար և դրական ազդեցություն ունեցան: Նման եզրակացության է հանգել ՀՀ ԿԲ ֆինանսական կայունության ու զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը՝ ներկայացնելով »ՀՀ ԿԲ հաշվետվությունը ֆինանսական կայունության մասին 2010 թ. համար»:

Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի աճը շատ ավելի մեծ կլիներ, եթե լիներ կտրուկ անկումը գյուղատնտեսության մեջ՝ մոտ 15 տոկոս: Ըստ նրա, տնտեսության աճը Հայաստանում 2010թ. կազմեց 2,6 տոկոս, իսկ ճշտված տվյալներով՝ 2,1 տոկոս: Նա հավելել է նաև, որ 2010թ. զգալի աճ է արձանագրվել արդյունաբերության ոլորտում՝ 9,5 տոկոս, «դա վկայում է ճգնաժամից հետո արդյունաբերության վերականգնման մասին»: Վահե Վարդանյանը հայտնել է նաև, որ 2010թ. 28 տոկոսով աճել են տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող վարկերը:

Ինչպես նշել է Վահե Վարդանյանը, 2010թ. աչքի ընկավ նաև պետբյուջեի դեֆիցիտի 30 տոկոս կրճատումով, ինչն իր հերթին դրական ազդեց ֆինանսական կայունության վրա:

Ինչ վերաբերում է գնաճին, ապա 2010թ. ցուցանիշը 9,4 տոկոս էր, ինչը մեծապես պայմանավորված է գնաճով արտաքին շուկայում:

4  26.04.11 - ՀՀ ԿԲ ֆինանսական կայունության ու զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---