Երևանում քննարկում են հեռահաղորդակցության տարածաշրջանային խնդիրները

Երևանում քննարկում են հեռահաղորդակցության տարածաշրջանային խնդիրները

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն հունիսի 1-ին ընդունել է Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Կապի վարչակազմերի ղեկավարներին:

Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում` վարչապետը նշել է. «Հաճելի է, որ մասնագիտական հարցերի քննարկման համար դուք հանդիպման վայր եք ընտրել հենց Երևանը, և մենք ուրախ ենք ընդունել ձեզ Հայաստանում: Հուսով եմ, որ ձեր քննարկումները, զրույցները հեռահաղորդակցության ոլորտի զարգացման վերաբերյալ օգտակար և արգասաբեր կլինեն»:

Վարչապետն անդրադարձել է կապի և հեռահաղորդակցության ոլորտի մի շարք խնդիրների, մասնավորապես, լայնաշերտ ինտերնետի ենթակառուցվածքների ձևավորման, փոստի կառավարման, ռոումինգի ոլորտում միասնական քաղաքականության իրականացման և այլ հարցերի:

Ծավալված մտքերի փոխանակության ընթացքում արծարծված հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումներն են ներկայացրել Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածայաին հաղորդակցության նախարար Իգոր Շոգլևը, Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվության նախարար Նիկոլայ Պանտելեյը, Ղազախստանի կապի և տեղեկատվության նախարար Ասկար Ժումագալիևը, ոլորտի այլ մասնագետներ:

7  01.06.11 - Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Կապի վարչակազմերի ղեկավարների 44-րդ նիստը
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---