2011-ի մայիսին ամենից շատ թանկացել են կարագը և շաքարավազը, իսկ կարտոֆիլն էժանացել է 2.1 տոկոսով![]() ![]() PanARMENIAN.Net - 2011-ի մայիսին ապրիլի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում ցուցանիշները հիմնականում կրկնվել են ոչ մեծ գնաճային միտումով: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նրա խոսքերով, այդ շրջանում արձանագրվել է գնաճ 0.04 տոկոսով: միաժամանակ պարենային ապրանքների գներն անփոփոխ են մնացել, իսկ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.5 տոկոսով: «Պարենային ապրանքների շարքում արձանագրվել է մսի գնի աճ 0.5 տոկոսով, կաթնամթերքի` 0.5 տոկոսով, բուսական յուղ և կարագ` 1.1 տոկոսով, շաքարավազ` 0.3 տոկոսով, սուրճ, թեյ, կակաո` 0.1 տոկոսով, հրուշակեղեն` 0.2, իսկ ձուկն էժանացել է 0.2 տոկոսով, բանջարեղեն և կարտոֆիլ` 2.1»: Մարտիրոսյանը նաև հավելել է, որ ընթացիկ տարվա 5 ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է գնաճ 5 տոկոսի մակարդակում: «Պարենային ապրանքների գներն այդ շրջանում աճել են 8 տոկոսով, ոչ պարենային` 2 տոկոսով, սպասարկման ոլորտի ծառայությունների սակագները` 2.3»,- ասել է նա և հավելել, որ այս տարվա մայիսին անցյալ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է 9 տոկոս գնաճ: «Այս շրջանում գների ոչ մեծ աճ արձանագրվել է հացամթերքի ոլորտում` 16.9 տոկոս, կաթնամթերքի` 22.4 տոկոս, բանջարեղենի և կարտոֆիլի` 35.4 տոկոս, մրգերի` 19.9 տոկոս, ձվի` 20.5, մսի` 9 տոկոս»,- նշել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |