Երևանի Կենտրոն վարչական համայնքում բացվեց «Ինեկոբանկի» նոր` «Տիգրան Մեծ» մասնաճյուղը

Երևանի Կենտրոն վարչական համայնքում բացվեց «Ինեկոբանկի» նոր` «Տիգրան Մեծ» մասնաճյուղը

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին կայացավ «Ինեկոբանկ» ՓԲԸ նոր` «Տիգրան Մեծ» մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությունը, մասնաճյուղը գտնվում է Կենտրոն վարչական համայնքում` Տիգրան Մեծ 29ա հասցեում:

«Այս մասնաճյուղի բացումը ևս մեկ քայլ է հաճախորդների համար բանկն առավել հասանելի դարձնելու ճանապարհին»,- իր խոսքում ասաց Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Արթուր Համբարձումյանը: Նրա խոսքով, առաջիկա տարիներին բանկը նախատեսում է նոր մասնաճյուղեր բացել ինչպես Երևանի տարբեր վարչական համայնքներում, այնպես էլ հանրապետության մարզերում` առաջնորդվելով «Բարձրորակ սպասարկում` հաճախորդներին առավել հարմար վայրում» սկզբունքով:

Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, նոր մասնաճյուղն առաջարկելու է բանկային ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում`հաշիվների սպասարկում, սպառողական և բիզնես վարկեր, ավանդներ, վճարային քարտեր, դրամական փոխանցումների համակարգերի ընտրության լայն հնարավորություն, կոմունալ վճարումների ընդունում, ապառիկ առևտրի ֆինանսավորում և այլն:

15 տարվա ընթացքում «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ և այսօր սպասարկում է ավելի քան 169 000 հաճախորդ:

5  01.06.11 - Ինեկոբանկի նոր "Տիգրան Մեծ" մասնաճյուղի բացման արարողություն
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---