Տիգրան Սարգսյանն անթույլատրելի է համարել պետական միջոցների անարդյունավետ տնօրինումը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, հունիսի 2-ին բացելով կառավարության նիստը, հետաքրքրվել է նախորդ նիստի ժամանակ իր կողմից տրված հանձնարարությունների կատարման մասին միջազգային փորձագետներ ներգրավելու համար բյուջետային միջոցներն անարդյունավետ ծախսելու վերաբերյալ: Այդ խախտումը բացահայտվել էր Հայաստանի Վերահսկիչ պալատի կողմից: Դրա հետ կապված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ներկայացրել է 2006-2007թթ. ՀԲ աջակցությամբ իրականացված ծրագրերի ծառայողական հետաքննությունների արդյունքները, որոնք վկայում են այն մասին, ոչ պետական միջոցները ծախսվել են ոչ արդյունավետ: Մասնավորապես, նրա խոսքերով, տնային տնտեսությունների և համայնքների ուսումնասիրման ծրագրերից մեկի շրջանակներում 150 հազար դոլար արժողությամբ որոշակի առաջարկներ են արվել, որոնցից ընդունվել է 12-ը: «Այնուամենայնիվ, ծրագիրը ծառայել է իր նպատակներին և պետք է մեկ դիտողություն անել այդ ծառայությունների գների վերաբերյալ»,- ասել է նա և հավելել, որ միջազգային փորձագետնրի ծառայությունների 1 օրը կազմել է 700 դոլար 7 ամսվա ընթացքում: Կառավարության ղեկավարը նշել է, որ այսուհետև բյուջետային միջոցների անարդյունավետ տնօրինումը պետք է բացառվի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |