Դիլիջան քաղաքում կկառուցվի 80 մլն դոլար արժողությամբ նոր ֆինանսական կենտրոն![]() ![]() PanARMENIAN.Net - Դիլիջան առողջարանային քաղաքը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն վերածելու ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 80 մլն դոլար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Նրա խոսքով, այդ ուղղությամբ աշխատանքներն են իրականացվում արդեն 3 տարի, և 2011-ի վերջին ԿԲ մասնաճյուղի շենքի շինարարությունը կավարտվի: Անդրադառնալով ներդրումներին` նա ասել է, որ դրանց մեծ մասը բաժին է ընկնում մասնավոր հատվածին, պետությունն ուշադրություն է դարձնում շինարարությանը և դպրոցների, հիվանդանոցների և միջպետական ճանապարհների վերակառուցմանը: Դիլիջանի քաղաքապետը նշել է, որ միաժամանակ առևտրային բանկերը մեկը մյուսի ետևից իրենց մասնաճյուղերն են բացում, և այսօրվա դրությամբ բացի «Արդշինինվեստբանկի» և «ՎՏԲ- Հայաստան բանկի», բացվել են «Արարատբանկի», «Ամերիաբանկի», «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ» մասնաճյուղեր, իսկ «Արմսվիսբանկը» ձեռք է բերել նոր տարածք: Արմեն Սանթրոսյանը հավելեց, որ ծրագրի իրագործման շրջանակներում ստեղծվում են նոր աշխատատեղեր, ինչպես նաև բանկի աշխատողների համար կառուցվելու են բնակելի շենքեր և քոթեջներ, ուր մինչև 2013-ը տեղափոխվելու են ԿԲ աշխատողների 150 ընտանիքներ: Քաղաքապետը հաղորդեց, որ ֆինանսական կենտրոնում կառուցվելու է մանկապարտեզ, դպրոց և համալսարան, ինչը թույլ կտա ապահովել անհրաժեշտ կադրերով: Անդրադառնալով ներդրումներին` նա ասել է, որ դրանց մեծ մասը բաժին է ընկնում մասնավոր հատվածին, պետությունն ուշադրություն է դարձնում շինարարությանը և դպրոցների, հիվանդանոցների և միջպետական ճանապարհների վերակառուցմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |