Հայաստանում ակնկալվում է կաթի և մսի արտադրության աճ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանում անասնապահության ոլորտում արձանագրվել են դրական տեղաշարժեր, մասնավորապես, 3700-ով ավելացել է տավարի գլխաքանակը, իսկ ոչխարների գլխաքանակը` 38 500-ով: Այդ մասին լրագրողներին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Եթե մենք շարունակենք նման տեմպերով, ապա տարեվերջին կաթի արտադրությունը կավելանա 13 հազար տոննայով, իսկ մսի արտադրությունը` 3500 տոննայով: Դրանք շատ կարևոր ցուցանիշներ են, որոնք չեն արձանագրվել վերջին մի քանի տարիների ընթացքում»,- ասել է նա: Դրա հետ կապված, նախարարը նշել է, որ անասնապահության ոլորտում առաջընթացը 22 մլն դոլարով գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման ՀԲ ծրագրերի իրագործման արդյունք է: Նախարարի խոսքով, անասնապահության զարգացմանը նպաստել է կաթի մթերման գնի աճը: «Եթե անցած տարի ընկերությունը ընդունել է 1 լիտր կաթը 100-110 դրամով, ապա այս տարի ընդունման նվազագույն գինը կազմում է 150 դրամ»,- ասել է նա և հավելել է, որ որոշ ընկերություններ կաթը մթերում են 160 դրամով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |