Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկը նոր բաժանմունք է բացել մայրաքաղաքում![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին Երևանում տեղի ունեցավ Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկի նոր մասնաճյուղի բացումը: Այսօրվա դրությամբ բանկն ունի 42 բաժանմունք, որոնցից 7-ը մայրաքաղաքում, իսկ մյուսները՝ երկրի մարզերում: Ելույթ ունենալով նոր բաժանմունքի բացմանը՝ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը նշել է,որ մայրաքաղաքային նոր բաժանմունքը կտրամադրի ծառայությունների ողջ սպեկտրը, իսկ իր տեխնիկական հագեցվածությամբ համապատասխանում է լավագույն եվրոպական չափանիշներին, որպեսզի «հաճախորդներն այնպիսի սպասարկում ստանան, ինչպես Փարիզում, Ցյուրիխում կամ Նյու Յորքում»: Իր հերթին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկն առաջատար է առևտրային բանկերի թվում և կարողացել է դիվերսիֆիկացնել իր վարկային պորտֆելը: «Բանկի նոր ֆիլիալը այն բանի ապացույցն է, որ ներդրումները Հայաստանում արդարացված են և որ նրա ֆինանսական համակարգը կայուն է»,-ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |