ՏԻՄ ծառայությունների որակի բարձրացման համար համայնքները կխոշորացվեն![]() ![]() PanARMENIAN.Net - Բոլոր քայլերը, որոնք արվել են և արվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտում, ուղղված էին բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: «Այդ առումով մենք որոշ խնդիրներ ունենք, կապված ռեսուրսների ապահովման և ինստիտուցիոնալ ասպեկտների հետ»,-նշել է նա: Նոյեմբերի 1-ին Երևանում ընթանում է «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում. Նվաճումները, խնդիրները, հեռանկարները» խորագրով խորահրդաժողովը, որը նվիրված է երկրում այդ համակարգի կայացման 15-ամյակին: Ըստ նրա, ՏԻՄ ռեսուրսներն անմիջական կապ ունեն բնակչությանը տրամադրվող ծառայությունների հետ: Վաչե Տերտերյանը հավելել է, որ ՏԻՄ ռեսուրսները սահմանափակ են, դրանց մեծ մասը գնում է վարչական ծախսերի հատուցմանը, որոնք անհրաժեշտ են տեղական իշխանությունների գործունեությունն ապահովելու համար: Այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, ուղղված համայնքների խոշորացմանն ու նոր ինստիտուցիոնալ մոտեցումների ներդրմանը, որպեսզի ռեսուրսների մեծ մասն ուղղվի ոչ թե վարչական ծախսերը հոգալուն, այլ բնակչությանը որակյալ ծառայությունների տրամադրմանը և կապիտալ ծախսերի ավելացմանը, որոնք 2011թ. կկազմեն 8 մլրդ դրամ: «Դա այնքան էլ մեծ գումար չէ, սակայն միտումն արդեն ակնհյատ է»,-ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |