Պետեկամուտների կոմիտե. Հայաստանում չկա որևէ տնտեսվարող սուբյեկտ, որը «մաքուր» է աշխատում![]() ![]() PanARMENIAN.Net - «Հայաստանում չկա որևէ տնտեսվարող սուբյեկտ, որը տարվա ընթացքում չունենա բացթողումներ կամ որևէ խախտում կատարած չլինի»,- հունվարի 18-ին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Խոսքը, մասնավորապես, գնում է այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտները միշտ չէ, որ տրամադրում են կտրոնները, ինչի համար պետք է տուգանվեն առաջին անգամ 150 հազ դրամով, երկրորդ դեպքում` 300 հազ. դրամով (և 5 օրով գործունեության դադարեցմամբ), երրորդ դեպքում` 600 հազ դրամով (և 10 օրով գործունեության դադարեցմամբ): Լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ մայրաքաղաքի «Մոսկվիչկա» սուպերմարկետում հսկիչ դրամարկղային սարքերով կտրոն չեն տրամադրում: Ինչպես հաղորդել է Արմեն Ալավերդյանը, «թեժ գծով» Պետկոմիտեն քաղաքացիներից բողոքներ է ստանում այն առնչությամբ, որ այս կամ այն տնտեսվարող սուբյեկտը կտրոն չի տրամադրում, այդ դեպքում կառույցի աշխատակիցներն արձագանքում են բողոքներին և տեղում արձանագրում նման դեպքերը: Այս կապակցությամբ Արմեն Ալավերդյանը սուպերմարկետների ներկայացուցիչներին կոչ է արել ավելի զգոն լինել, քանի որ ներմուծված փոփոխությունների համաձայն երկրորդ անգամ կտրոն չտրամադրելու դեպքում տնտեսվարող սուբյեկտները պետք է տուգանք վճարեն հաշվետու ժամանակահատվածի շահույթի 2% չափով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |