Հայկական դրոշը միշտ կծածանվի հին Շուշիի վրաԱլիևյան քարոզչությունը կարող է որքան ասես խոսել աղքատ Հայաստանի, հայկական բանակի թուլության մասին: Այդ ամենը ցանկալին իրականության փոխարեն ներկայացնելու խղճուկ ջղաձգումներ են Այնպես է ստացվել, որ վերջին 10 տարիներին ես մայիսի 9-ին անպայման մեկնում եմ Շուշի: Դա արդեն յուրօրինակ ավանդույթ է դարձել, համարյա ծես: Եվ ամեն տարի հենց այդ օրերին Լեռնային Ղարաբաղում եղանակը սարսափելի է՝ մառախուղ, մշտական անձրևներ, ցուրտ: Բայց դա ամենասարսափելին չէ: Շուշի. 20 տարի առանց պատերազմի (վիդեո)1992 թվական. «Ինչպե՞ս կարող է հարազատ քաղաքի ազատագրման գործողությունն ավարտվել անհաջողությամբ: Դրանից հետո մենք ի՞նչ հայ ենք» 20 տարի: Ուղիղ 20 տարի առաջ մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի օրն ազատագրվեց Շուշին, ինչպես համարում են շատերը ղարաբաղյան պատերազմի «Ստալինգրադը», որը բեկումնային եղավ պատերազմի ընթացքի համար, ճանապարհ բացեց դեպի հայերի հաղթանակները: Փոքր քաղաքը, անառիկ ամրոցը, շրջապատված խորը կիրճերով, հայերի մեջ համոզվածություն ներշնչեց Արցախն ադրբեջանական լծից ազատագրելու հնարավորության մեջ: Յուրաքանչյուրն ունի իր «մահվան քայլերգը»Օսմանյան կայսրության փայլը և հպարտությունը ոտնատակ արվեցին, անարգվեցին ոչ մի բան անել չկարողացող ցեղերի և մարդասպանների հրոսակների կողմից 24 ապրիլի 2012 Սկզբից անապատը մահացած էր, անկյանք, միայն քամին էր փչում ավազաթմբերի վրա, և ժամանակ առ ժամանակ անցնում էին քարավանները: Հետո այն լցվեց ձայներով, սկզբից ձայներն անհասկանալի էին, կարծես ինչ-որ մեկը ոտքերը քարշ էր տալիս ավազի վրայով: Հետո ձայները շոշափելի դարձան՝ անապատը կենդանացավ, դողդղաց հարյուրավոր բոբիկ ու վիրավոր ոտքերի ծանրության տակ: Եվ հետո լսելի դարձան տնքոցներ, ճիչեր և անվերջ կրակոցներ: Ինչի՞ վրա է հույսը դրել Թուրքիան՝ շարունակելով հերքել Հայոց ցեղասպանությունըԴատելով ամեն ինչից, Թուրքիան որոշել է գործարկել Ալիևի ռեժիմն իր ժխտման քաղաքականության մեջ, ենթադրելով, որ եթե Բաքվի համար հայերը թիվ մեկ թշնամի են, ապա ավելի լավ դաշնակից անհնար է գտնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան՝ ապրիլի 24-ին, քիչ ժամանակ է մնացել, և Թուրքիան, հավատարիմ մնալով իրեն, հապճեպ փորձում է ինչ-որ բան անել աշխարհին, հայերին, հնարավոր է նաև իրեն ապացուցելու համար, որ նա ամեն դեպքում Օսմանյան կայսրության ժառանգորդը չէ: Դա դժվարությամբ է ստացվում, բայց թուրքերը ջանքեր են գործադրում: Ադրբեջանին միևնույն է, որտեղ խոսել Ղարաբաղի մասին` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, թե ԵվրատեսիլումՊաշտոնական Բաքվի համար, ինչպես արդեն ասվել է, միջազգային միջոցառման մակարդակը ոչ մի նշանակություն ունի: Գլխավորը փորձել ևս մեկ անգամ քարշ տալ իրենց սուտը կարճ ճանապարհներով 16 ապրիլի 2012 Մայիսի 20-21-ը Չիկագոյում կկայանա ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը: Ենթադրվում է, որ հանդիպման մասնակիցները կքննարկեն Աֆղանստանում անցումային գործընթացի հերթական կարևոր փուլը, կհամաձայնեցնեն ՆԱՏՕ-ն հնարավորություններով օժտելու ուղղությամբ, որոնք անհրաժեշտ են 21-րդ դարի մարտահրավերները հաղթահարելու համար, և ավելի կընդլայնեն և կխորացնեն իրենց հարաբերությունները գործընկերների հետ, որոնք չեն մտնում ՆԱՏՕ-ի մեջ: Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Հարավային ԿովկասիցԲաքվում չեն կարողանում հասկանալ. Մոսկվան չի ստիպի Հայաստանին Ադրբեջանին տալ հողերը, որոնք պատկանում են հենց Ռուսաստանին Գյուլիստանի հաշտության պայմանագրով 3 ապրիլի 2012 Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան և Ադրբեջան, ձևական առիթ ունենալով ՌԴ և Անդրկովկասի երկու հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, իրականում կոչված է հիշեցնել բոլորին, ով մոռացել է. Ռուսաստանն ինքնակամ չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից: Սլովենիայի համար Էրդողանը դեռ «տարվա մարդ» է, իսկ Գերմանիայի համար՝ արդեն ոչԹուրքիան իզուր է հույսեր փայփայում, որ բանաձևերն ամեն տարի չեն ընդգրկվի ԱՄՆ Կոնգրես 27 մարտի 2012 Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչև հիմա թիվ մեկ քաղաքական գործիչն է Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում, բայց ոչ միայն: Էրդողանին շնորհում են մրցանակներ խաղաղության համար, անվանում տարվա մարդ, տասնամյակի մարդ: Այդ ֆենոմենի բացատրությունը գտնելը դժվար է: Բայց եթե նայել երկրների ցուցակին, որոնք պարգևատրում են Էրդողանին, ամեն ինչ շատ թե քիչ պարզ է դառնում: Եվրամիությունը փորձում է թռչել գլխից բարձրԱյս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ Բաքուն շատ է ցանկանում Ֆրանսիային փոխարինել Թուրքիայով, որը ԵՄ անդամ չէ և հազիվ թե դառնա 24 մարտի 2012 Իրանի, Սիրիայի, Բելառուսի, Հունաստանի և ընդհանրապես ֆինանսատնտեսական ճգնաժամի վերաբերյալ որոշումներից հետո Եվրամիությունը որոշեց զբաղվել նաև ղարաբաղյան խնդրով: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայաստանի վերաբերյալ փաստաթուղթը, որում առաջարկվում է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը Եվրամիության մանդատով, առնվազն տարօրինակ է իրավական տեսանկյունից: Ջավախք՝ դանդաղ գործողության ռումբԵթե Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ապա Ջավախքի տարածքում կտեղակայվի ռազմական բազա, որը, անտարակույս, կհամալրվի թուրքական զորքերով 23 մարտի 2012 Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախեթի շրջանում իրավիճակը երբեք հանգիստ չի եղել, բայց վերջին ժամանակները ՆԱՏՕ մտնելու Վրաստանի մտադրության և Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության հետ կապված սկսել է առաջացնել հայ բնակչության անհանգստությունը: Ռուսաստանի ջավախահայությունն ուղիղ հայտարարում է այն մասին, որ եթե Վրաստանը մտնի ՆԱՏՕ, Վրաստանի կազմի մեջ մտած Ջավախքն անկախություն կպահանջի: Տարածաշրջանը՝ պատերազմի և խաղաղության եզրին20-րդ դարում պատերազմներն էին մղվում էներգապաշարների համար, և մեր դեպքում բացառված չեն խողովակի համար տեղային բախումները 20 մարտի 2012 Հայաստանի աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքը չի կարելի հաջող անվանել, եթե հանկարծ տարածաշրջանում իրավիճակը դուրս դա վերահսկողությունից և սկսվի «բոլորը բոլորի դեմ» պատերազմ: Դա բավական հոռետեսական, բայց հնարավոր տարբերակ է, եթե հաջողվի պառակտել Սիրիան և «հեռացնել» Ասադին: Ասադի տապալումից հետո ձեռնամուխ կլինեն Իրանին, և Հայաստանը կհայտնվի նույնիսկ ոչ թե երկու կրակների միջև, այլ ամեն տեղից փախստականների հորձանուտում: | Աշխարհում: «Համազգային առաջնորդի» «անհնազանդ» որդի՞ն Հասարակություն: Ծիծեռնակաբերդ. Եղեռնի հուշահամալիր (մաս II) |