19 տարի առաջ՝ 1993թ. հուլիսի 23-ին ազատագրվեց Աղդամը (Ակնա) 23 հուլիսի 2012 - 14:26 AMT PanARMENIAN.Net - 1992թ. մայիսին Շուշիի գրավումը նվազեցրեց, սակայն ամենևին չվերացրեց Ղարաբաղի քաղաքներին սպառնացող վտանգը, հատկապես դա արդարացի է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի համար: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դիտարկում էր ռազմա-օդային ուժերն ու խոշոր տրամաչափի հրետանին ոչ միայն որպես զորքերին աջակցության միջոց մարտի դաշտում, այլ նաև որպես հայ բնակչությանն ահաբեկելու միջոց: Խաղաղ բնակավայրերի բարբարոսական օդային ու հրետանային գնդակոծությունները նպատակ ունեին ստիպել մարդկանց լքել բնակության վայրերը: Երբ ազատագրվեց Շուշին, Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը կենտրոնացրեց մեծ քանակությամբ հրետանի Աղդամի շրջանում, այդ թվում նաև «Գրադ» համակարգերը և հեռահար ծովային գնդացիրներ: Աղդամում գործող թշնամական զորամիավորումը, որը սեպի պես խրված էր ԼՂՀ կենտրոնական շրջանների մեջ, մշտական վտանգ էր ներկայացնում ԼՂՀ Մարտակերտի ու Մարտունու պաշտպանական շրջանների համար: Աղդամից մշատապես գնդակոծվում էին շրջակա բնակավայրերը, ներառյալ Ստեփանակերտը: Ավերվել էին Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջանները: Հատկապես տուժել է Ասկերանը, գործնականում հիմնահատակ ավերվելով ադրբեջանական հրետակոծության արդյունքում: Աղդամցիները զինամթերքի պակաս չունեին, քանի որ այդ քաղաքում էր գտնվում ԽՍՀՄ ՊՆ Անդրկովկասի զինվորական շրջանի զինամթերքի պահեստը: Այս պայմաններում Աղդամի գրավումը ու կրակակետերի ճնշումը կենսական անհրաժեշտություն էր: Աղդամի գրավման ռազմական գործողությունը տևեց մոտ երեք օր: Հուլիսի 23-ին ղարաբաղյան զորքերն անցան հարձակման երկու կողմից, շրջապատելով քաղաքը, ստիպեցին նրա պաշտպաններին հեռանալ: Քաղաքը զարմանալիորեն հեշտ հանձնվեց: Ինչպես գրել է իր հիշողություններում ադրբեջանցի սպան, ժամանելով այնտեղ, նա մի բան հասկացավ. «Բնակչությունը չէր ուզում, որ մենք նրան պաշտպանենք: Նրանք բոլորը փախան»: Աղդամի ազատագրումը ապահովեց Ասկերանի շրջանի և ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի անվտանգությունը: Հնարավոր դարձավ Մարտունի-Աղդամ-Մարտակերտ ճանապարհի օգտագործումը: Ավելին, վերացավ ոչ միայն ԼՂՀ մայրաքաղաքի սիստեմատիկ գնդակոծության ու հրետակոծման սպառնալիքը, այլ նաև հարձակումներն Ասկերանի ու հարակից շրջաններ վրա: 2010թ. նոյեմբերին ԼՂՀ կառավարությունը որոշեց վերանվանել Աղդամը Ակնա, որն այժմ ունի շրջանի կարգավիճակ և ենթակա է Ասկերան քաղաքին: Ապագայում Ակնային կարող է վերադարձվել ինքնուրույն բնակավայրի կարգավիճակը: Ներկայումս Ակնայում ապրում է մոտ 360 մարդ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |