ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կժամանեն մայիսի 22-ին![]() 21 մայիսի 2013 - 15:17 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհների հերթական այցը Լեռնային Ղարաբաղ տեղի կունենա մայիսի 22-ին: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մոսկվայում իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների ավարտին: Ինչպես ասել է Լավրովը, գոյություն ունեցող ստատուս քվոն, անկասկած, անընդունելի է: «Ընդ որում անընդունելի է բոլորի համար, առաջին հերթին Ադրբեջանի ու Հայաստանի, և Ղարաբաղի բնակիչների համար: Ռուսաստանի համար անընդունելի է նաև այն պատճառով, որ նրանք մեր հարևաններն են, մեր բարեկամները, իսկ նրանց միջև տևական ու բարդ հակամարտություն է,-ասել է Լավրովը:-Իսկ կայունությունն ու անդորրը Կովկասում ՌԴ արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է»,-ասել է Լավրովը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |