Ռուս ռազմական փորձագետ. Ադրբեջանի հատուկջոկատայինները ձախողվեցին Արցախում

Ռուս ռազմական փորձագետ. Ադրբեջանի հատուկջոկատայինները ձախողվեցին Արցախում

PanARMENIAN.Net - Ռուսաստանում հրատարակվող «Վոեննո-պոլիտիչեսկի կուրյեր» շաբաթաթերթը հիշեցրել է ադրբեջանցի զինվորականների անհաջող գործողությունների մասին Լեռնային Ղարաբաղում՝ խոսելով ամերիկացի հատուկջոկատայինների մասնակցության մասին Սիրիայում ընթացող կռիվներին:

Ռազմական փորձագետ Պավել Իվանովը որպես օրինակ բերել է Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի գիշերային գրոհը Լեռնային Ղարաբաղում: «Գիշերային գրոհների ամենակրիտիկական պահը ռեզերվի մոտենալն է գրավված օբյեկտին: Ադրբեջանցի հատուկջոկատայիններն այն ժամանակ գրավեցին հայկական դիրքերը, սակայն ԼՂՀ ստորաբաժանումները թույլ չտվեցին ադրբեջանական հետևակին մոտենալ օբյեկտին: Արդյունքում հատուկ նշանակության ուժերը շրջափակման մեջ հայտնվեցին ու ստիպված էին կռիվներով դուրս գալ, ու դուրս եկան ոչ բոլորը»,-գրել է Իվանովը:

Նա հավելել է, որ Ղարաբաղում ադրբեջանական հատուկ նշանակության ուժերի մի քանի ամբողջությամբ ոչնչացված խմբերի կադրերը լայնորեն տարածվեցինբ սոցցանցերում:

Սպանված ադրբեջանցի հատուկջոկատայինների լուսանկարները հրապարակվեցին սոցցանցերում 2016-ի ապրիլին, երբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին և ձախողվեցին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---