Ժնևում Ցեղասպանության զոհերին նվիված հուշարձան է բացվել14 ապրիլի 2018 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարայի Ժնև քաղաքի Trembley կենտրոնական այգում (ՄԱԿ գրասենյակի մոտակայքում) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հիշողության լապտերներ» հուշարձանն է տեղադրվել: Այս մասին հայտնում է Tribune de Geneva պարբերականը: Հուշարձանի բացման արարողությանը ներկա է եղել նաև Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Հուշարձանաը բաղկացած է 9 փողոցային լապտերից, որոնց լամպերի մասերը պողպատե են և արցունքի տեսք ունեն: Հեղինակը Մելիք Օհանյանն է: Տևական ժամանակ հուշարձանի տեղադրմանը խոչընդոտում էր տեղի թուրքական համայնքը: Դեռևս 2014 թվականին Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերը դեմ էր արտահայտվել Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի տեղադրմանը ՄԱԿ գրասենյակի մոտ: Նա հիմնավորում էր իր դիրքորոշումը «ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպությունների հանգիստ ու խաղաղ աշխատանքն ապահովելու անհրաժեշտությամբ, որպեսզի վերջիններս կարողանան կատարել իրենց գործը հնարավորինս լավագույն պայմաններում»: Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2003-ին, սակայն Սենատն ու կառավարությունը դեռ պաշտոնապես նման որոշում չեն կայացրել: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |