ՀՀ-ն դեպի ՌԴ ուղևորությունների քանակով 7-րդն է

ՀՀ-ն դեպի ՌԴ ուղևորությունների քանակով 7-րդն է

PanARMENIAN.Net - Հայաստանն այն 10 երկրների թվում է, որտեղից առավելագույն թվով զբոսաշրջային ուղևորություններ են կատարվել դեպի Ռուսաստան: Այդ տվյալները ներկայացրել է ՏուրՍտատ գործակալությունը:

Գործակալությունը վերլուծել է ներգնա ուղևորությունները ՌԴ 2018-ի առաջին եռամսյակում:

Հայաստանից դեպի Ռուսաստան իրականացվել է 122.000 զբոսաշրջային ուղևորություն, ինչը 7 տոկոսով պակաս է, քան 2017-ի երեք ամսում:

Առաջին 10-յակը հետևյալն է. Ուկրաինա՝ 1.556.000 (-1%), Ղազախստան 656.000 (0%), Չինաստան` 216.000 (+18%), Ֆինլանդիա՝ 204.000 (-13%), Ադրբեջան՝ 193.000 (+7%), Լեհաստան՝ 163.000 (-14%), Հայաստան՝ 122.000 (-7%), Մոլդովա՝ 111.000 (+4%), Աբխազիա՝ 105.000 (+14%), Ղրղզստան՝ 88.000 (+6%):

Ընդհանուր առմամբ 2018-ին Ռուսաստան է այցելել 4,3 մլն օտարերկրացի զբոսաշրջիկ:

Ընթերցեք նաև.ՀՀ-ն՝ 2018-ին ռուս զբոսաշրջիկների 25 նախընտրելի երկրների թվում է

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---