Կալիֆոռնիայի ուսանողների լուռ բողոքի ցույցը՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ

Կալիֆոռնիայի ուսանողների լուռ բողոքի ցույցը՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ

PanARMENIAN.Net - Հայ աշակերտների ասոցիացիան Կալիֆոռնիայի Իրվայն պետական համալսարանի (UCI-ի), Կալիֆոռնիայի Լոս Անջելես (UCLA), Նորթրիջ (CSUN) և այլ համալսարանների հայազգի ուսանողների հետ միասին ամենամյա լուռ բողոքի ցույց է կազմակերպել՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ:

Դրան մասնակցող ուսանողները համալսարանների ներսում բերաները կապած «խոսում են» միայն պաստառների միջոցով: Ըստ ուսանողների՝ ցույցի նպատակն է մատնանշել Թուրքիայում իշխող ռեժիմը, որը գաղափարակից է օսմանյան անցյալի վարքագծին, ինչպես նաև՝ ցեղասպանության հերքումը Թուքիայի և ԱՄՆ Սպիտակ տան կողմից:

Ուսանողները նշում են՝ հայ ժողովուրդը պայքարելու է ատելության, մարդկության դեմ հանցագործության և ցեղասպանության դեմ: Ըստ նրանց՝ 1915-ին սկսված ջարդերը հենց ատելության, խտրականության ու ազգայնամոլության դրդապատճառներով էին:

2019-ի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ավելի վաղ, 2019-ի հոկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունեց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---