1 Մարտին Շուլց և Էգեմեն Բաղիշ. Պատմությունն ընդդեմ կացնի ![]() ![]() Եվրախորհրդարանի նախագահը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի և ԵՄ հարցերով Թուրքիայի կողմից գլխավոր բանախոս Էգեմեն Բաղիշի հանդիպման հիմնական թեման է եղել: Բրյուսելում համատեղ ճեպազրույցի ժամանակ Բաղիշը հրաժարվել է մեկնաբանել Շվեյցարիայում իր դեմ սկսված հետաքննությունը: Նա ասել է միայն, որ «Շվեյցարիան ԵՄ անդամ չէ, և որ նա ոչ մի րոպե չի ծախսի Եվրամիության հետ կապ չունեցող խոսակցությունների վրա»: Սակայն, հանդիպման ժամակ Բաղիշը ստիպված է եղել բախվել Հայոց ցեղասպանության հետ կապված հարցերի հետ, երբ խորհրդարանի նախագահը հայտարարել է Եվրախորհրդանի այդ հարցի շուրջ հայտնի դիրքորոշման մասին: Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը ԵՄ-ին անդամակցելու նախապայմաններից մեկն է: Իր անձնական տեսակետից Շուլցը նշել է. «Լինելով գերմանացի, ես գիտեմ իմ պատմությունը և այն դերը, որը ունեցել է բանակը: Թուրքիային անհրաժեշտ է առերեսվել պատմության հետ ու ազատություն տալ այդ հարցի վերաբերյալ անկախ հարցապնդումներին»: Շուլցը հավելել է նաև, որ «հարգում է Ֆրանսիայի խորհրդարանի ինքնուրույնությունն ու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը»: «Ես գիտեմ շատ եվրոպացիների, որոնք կիսում են Ֆրանսիայի Սենատի կարծիքն այդ հարցում»,-ասել է նա: Թուրք նախարարին մնում էր միայն մի քանի բառ ասել, արդարացնելու համար իրեն, մասնավորապես, պատմաբանների խմբի ստեղծման վերաբերյալ՝ նշելով, որ Ցեղասպանության հարցը քաղաքական կատեգորիա է: Շվեյցարիայում հետաքննություն է սկսվել թուրք նախարար, ԵՄ հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշի դեմ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Ինչպես գրում է «Միլիեթը», գործը հարուցվել է Շվեյցարիայի ՔՕ 261 հոդվածով՝ ռասիստական արտահայտությունների համար մեղադրանքով: Հիշեցնենք, որ Դավոսի տնտեսական համաժողովում նախարարը թույլ է տվել իրեն ասել, թե «Հայոց ցեղասպանություն չի եղել»: Ինչպես հայտարարել է Ցյուրիխի կանտոնի դատախազ Քրիստին Բրաունշվիգը Doğan գործակալությանը, նա մինչև վերջ կհասցնի հետաքննությունը, սակայն «պետք է հաշվի առնել թուրք նախարարի դիվանագիտական իմունիտետը»: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |