Բաքուն սպառնում է դիմել ցանկացած քայլի, որպեսզի հայ պատգամավորներին չթողնեն Եվրանեսթի նիստին

Բաքուն սպառնում է դիմել ցանկացած քայլի, որպեսզի հայ պատգամավորներին չթողնեն Եվրանեսթի նիստին

PanARMENIAN.Net - «Կկիրառվեն բոլոր միջոցները, որպեսզի Ադրբեջանում կայանալիք «Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին հայ պատգամավորների մասնակցությունը կանխվի»,- հայտնել է այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» նախագահ Ակիֆ Նագին:

Ավելի վաղ Եվրանեսթի հանձնաժողովներից մեկի համանախագահ Արտակ Զաքարյանը հայտնել է, որ Հայկական պատվիրակությունը ցանկանում է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին, որը կայանալու է ապիրիլի 2-5-ն Ադրբեջանում: «Կարող եմ ասել պատվիրակության բոլոր անդամների հետ զրույցներից հետո, որ մենք նիստին մասնակցելու ցանկություն ունենք: Եթե անվտանգության երաշխիքներ լինեն, ես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի մասնակցել, քանի որ այդ միջոցառումը ոչ թե Ադրբեջանինն է, այլ Եվրանեսթինը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---