IFC տարածաշրջանային տնօրենը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից![]() 27 մարտի 2012 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորոցիայի (IFC) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելմային, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: «Կառավարության գերակա խնդիրը Հայաստանում բիզնես միջավայրի բարելավումն է և միջին խավի ձևավորումը: Այդ տեսակետից, մեծապես կարևորում ենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի օժանդակությամբ մասնավոր ձեռներեցության խրախուսումը և խթանումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Թոմաշ Թելմային արդյունավետ համագործակցության համար և նշել, որ կառավարությունը շարունակելու է աշխատանքներ տանել՝ IFC-ի հետ հարաբերություններն ընդլայնելու նպատակով: Թոմաշ Թելման գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության մակարդակից և կարևորել մեր երկրի հետ համատեղ ծրագրերի իրականացումը տարբեր բնագավառներում: Այնուհետև զրուցակիցները քննարկել են մեր երկրի արժեթղթերի շուկայի զարգացմանը, էներգետիկ ոլորտում և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերին առնչվող հարցեր: Վարչապետը հիշեցրել է, որ IFC-ի հետ համագործակցության արդյունքում իրականացված բարեփոխումների արդյունքում Համաշխարհային բանկի«Գործարարություն 2012. Գործարարությունն ավելի թափանցիկ աշխարհում զեկույցում» նախորդ տարվա համեմատ Հայաստանի դիրքը բարելավվել է 6 կետով, և մեր երկիրն այժմ վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 55-րդ տեղը: Այս համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են ներդրումային միջավայրի բարեփոխումներին և կարևորել հարկային ոլորտում, սննդի անվտանգության բնագավառում, արտահանման և ներմուծման ընթացակարգերի պարզեցմանն ուղղված համատեղ նոր ծրագիրը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |