Արամ Առաջին. Պետք է պահպանել միասնականությունը` անկախ հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների տարբերություններից

Արամ Առաջին. Պետք է պահպանել միասնականությունը` անկախ հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների տարբերություններից

PanARMENIAN.Net - Մարտի 29-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը ընդունել է Կովկասի ու Հայաստանի կաթոլիկ եպիսկոպոս Ռաֆայել Մինասյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տիեզերական հարաբերությունների գծով ատենադպիր, արքեպիսկոպոս Նարեկ Ալեմեզյանը, հաղորդում է կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը:

Եպիսկոպոս Ռաֆայել Մինասյանն Արամ Առաջինին ներկայացրել է իր գործունեությունը: Նշելով եպիսկոպոսի մարդասիրական և հովվապետական գործունեությունը` Արամ Առաջինը բարձր գնահատական է տվել հայ առաքելական և հայ կաթոլիկ եկեղեցիների համագործակցությանը և ընդգծել ազգային միասնության պահպանման կարևորությունը` անկախ հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների աստվածաբանական տարբերություններից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---