Իսրայելցի փորձագետը գրեթե հաստատել է, որ Իսրայելից գնվող զենքը Բաքուն ուղղելու է Հայաստանի դեմ

Իսրայելցի փորձագետը գրեթե հաստատել է, որ Իսրայելից գնվող զենքը Բաքուն ուղղելու է Հայաստանի դեմ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հարցերով հայտնի փորձագետ Բրենդա Շաֆֆերը կարծում է, որ Իսրայելից Ադրբեջանի կողմից գնվող զենքը պայմանավորվածություն չէ` ուղղված Իրանի դեմ:

Եթե Ադրբեջանը շարունակի ամրապնդել իր պաշտպանական հզորությունը, ապա, ակնհայտորեն, արվում է իր հզորությունը Հայաստանին ցուցադրելու համար, ուրբաթ « The Guardian» պարբերականին է հայտնել փորձագետը:

«Ադրբեջանը սահմանակից է Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային: Երկրի տնտեսությունը հիմնականում կախված է նավթի անվտանգ փոխադրումից, ինչը տարածաշրջանում կայունություն է պահանջում»,-ասել է Շեֆֆերը: «Դժվար թե Ադրբեջանը որևէ ագրեսիվ քայլ ձեռնարկի»,-ասել է Շեֆֆերը:

Այն դեպքում, եթե Իրանի հետ որևէ հակամարտություն սկսվի, Ադրբեջանը «կլինի առաջին երկիրը, որը կտուժի դրանից»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---