Ամերիկյան Մեն նահանգի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ամերիկյան Մեն նահանգի Սենատը ճանաչել է Հայոց  ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ամերիկյան Մեն նահանգի Սենատը ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև է ընդունել: Բանաձևում նշվում է, որ 1915 թվականին Օսմանյան Թուրքիան հայ ժողովրդի ոչնչացման արշավ է իրականացրել, որի արդյունքում սպանվել է ավելի քան 1,5 միլիոն մարդ: Բանաձևի հեղինակները, հիշեցնելով, որ Ցեղասպանությունից մազապուրծ եղածների մի մասը բնակություն է հաստատել Մեն նահանգում, հայտնել են, որ ուզում են հարգանքի տուրք մատուցել հայերին այն ներդրման համար, որը նրանք կատարել են նահանգի զարգացման գործում, և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---