Բակո Սահակյանը կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում

Բակո Սահակյանը կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 11-ին այցելել է Ասկերանի շրջան եւ մասնակցել Իվանյան գյուղի մոտակայքում կազմակերպված ծառատունկին:

Այնուհետև նախագահն ուղևորվել է Մարտակերտ շրջկենտրոն եւ մասնակցել շրջվարչակազմի ընդլայնված նիստին` նվիրված 2011թ. շրջանում իրականացված աշխատանքներին:

Իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ առանձնակի ուշադրություն է դարձվում Մարտակերտի շրջանի զարգացմանը` հաշվի առնելով նրա հսկայական ներուժը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ շրջանում նախատեսված մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացումը նոր որակ կհաղորդի ինչպես Մարտակերտի, այնպես էլ ամբողջ հանրապետության առաջընթացին: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Բակո Սահակյանը նշել է, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը հանրապետության նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով` ինքնաառաջադրման կարգով, քանի որ չի հանդիսանում որևէ կուսակցության անդամ: Իր այս որոշումը նախագահը բացատրել է այն հանգամանքով, որ պատասխանատվություն է զգում ավարտին հասցնել այն բոլոր ծրագրերը, որոնք սկսել է իր պաշտոնավարման այս հինգ տարիների ընթացքում: Երկրի ղեկավարը չափազանց կարևորել է ժողովրդի` որպես իշխանության գերագույն կրողի վստահությունը եւ ընդգծել, որ միայն նման վստահության շնորհիվ է հնարավոր լուծել մեր հանրապետության առջեւ ծառացած հրատապ խնդիրները, իրականացնել Արցախի շենացմանն ուղղված բոլոր ծրագրերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---