ԼՂՀ նախագահը կարևորում է Ստեփանակետում Հայ Դատի միջոցառման անցկացումը

ԼՂՀ նախագահը կարևորում է Ստեփանակետում Հայ Դատի միջոցառման անցկացումը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 13-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանին և ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի ու Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանին: Այս մասին հաղորդում է արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

ԼՂՀ ղեկավարը ողջունել է Ստեփանակերտում «Հայի դատի հիմնախնդիրները և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները» թեմայով միջոցառման անցկացումը` այն համարելով կարևոր թե ներքին և թե արտաքին քաղաքական տեսանկյունից:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԼՂՀ նախագահի աշխատակազմի խորհրդատու Գեորգի Պետրոսյանը եւ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---