Նիդերլանդներում բողոքի ցույց տեղի կունենա Թուրքիայի նախագահի այցի դեմ![]() PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին Հաագայում բողոքի ակցիա տեղի կունենա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցի դեմ: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության (FAON) համակարգող Ինգե Դրոստը, ակցիային, հայերից բացի, կմասնակցեն նաև քրդեր, ասորիներ, թուրքեր: Կազմակերպիչները ցույցի դուրս կգան ազգային փոքրամասնությունների, Ցեղասպանության ժխտողականության հարցում Թուրքիայի քաղաքականությունը դատապարտող և մարդու իրավունքներն ու ազատությունները խախտելու մեղադրական պաստառներով: Թուրքիայի նախագահը Նիդերլանդներ կժամանի Նիդերլանդների ու Օսմանյան կայսրության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 40-ամյակի կապակցությամբ: Ավելի վաղ երկրի հայկական կազմակերպությունները դիմել էին խորհրդարան նամակով՝ բողոք հայտնելով այդ իրադարձության տոնակատարության դեմ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |