Լիբանանում կռիվ է բռնկվել թուրքերի և թուրքական ծագումով լիբանանցիների միջև![]() 16 ապրիլի 2012 - 20:33 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Լիբանանի Բիրեգյու ղաքաղաքում, Թուրքիայի քաղաքացիական անվտանգության հարցերի խորհրդական Սերտար Քելեչի թիկնապահների և գյուղաքաղաքի երիտասարդների միջև բախում և ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել «Ազդակ» բեյրության թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը, Քելեչի և Բիրէյի նախկին քաղաքապետ Մոհամետ Ուեհբեի միջև ծեծը հազիվ է կասեցվել։ Բախումի պատճառն այն էր, որ Քելեչը քանիերորդ անգամ որոշել էր չեղյալ հայտարարել Բիրէյի այցելությունը և իր ուղղությունը շարունակել դեպի Այտամուն` Լիբանանի թրքացեղ բնակչությամբ մի այլ գյուղ։ «Այս բախումները ևս մեկ անգամ վկայում են Անկարայի և հյուսիսային Լիբանանում գտնվող գյուղերի միջև հարաբերությունների այժմյան իրական բնույթի մասին»,- ասել է Կանդահարյանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |