Շվեյցարիայի հայ համայնքը մտադիր է հասնել նրան, որ Էգեմեն Բաղիշի դեմ գործ հարուցվի

Շվեյցարիայի հայ համայնքը մտադիր է հասնել նրան, որ Էգեմեն Բաղիշի դեմ գործ հարուցվի

PanARMENIAN.Net - Հայ համայնքը պահանջում է Շվեյցարիայի կառավարությունից այնուամենայնիվ քրեական գործ հարուցել Թուրքիայի ԵՄ գծով նախարար Էգեմեն Բաղիշի դեմ, որն իրեն թույլ է տվել հրապարակավ ժխտել Հայոց ցեղասպանությունը: Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի քարտուղար Սարգիս Շահինյանը Վերաքննիչ դատարանում բողոքարկել է Գլխավոր դատախազության որոշումը՝ դատախազությունը հրաժարվել էր քրեական գործ հարուցել Բաղիշի դեմ նրա դիվանագիտական անձեռնմխելիության պատճառով, հայտնում է Nouvelles d'Armenie-ն: Մինչ այդ Բաղիշի դեմ քրեական գործ էր հարուցվել Շվեյցարիայի ՔՕ 261 հոդվածով՝ ռասիստական արտահայտություններ: Գործը հարուցվեց, երբ ընթացիկ տարվա հունվարի Դավոսի տնտեսական համաժողովում նախարարն իրեն թույլ տվեց ասել, թե Հայոց ցեղասպանություն «չի եղել»: Սակայն, ավելի ուշ քրեական գործը կարճվեց:

«Շվեյցարիայի ԱԳՆ հետ բանակցություններից հետո դատախազությունն այն եզրակացության եկավ, որ Բաղիշի դեմ հարուցված քրեական գործը պետք է կարճվի, քանի որ, նա որպես նախարար դիվանագիտական անձեռնմխելիություն ունի Շվեյցարիայի տարածքում»,-ասվում է Շվեյցարիայի դատախազության հայտարարության մեջ:

Իր հերթին Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիայի համանախագահ Անդրեաս Դրեյշեբները վրդովմունք հայտնեց Շվեյցարիայի իշխանությունների դիրքորոշման վերաբերյալ: «Թուրք նախարարը բացահայտ ու միտումնավոր կերպով խախտեց Շվեյցարիայի օրենքը՝ ռասիստական արտահայտություններ թույլ տալով: Իսկ մենք տնտեսական հարաբերությունները մարդու իրավունքներից վեր դասեցինք, ինչն ուղղակի վրդովեցուցիչ է»,-հայտարարել է նա՝ կասկած հայտնելով, որ դիվանագիտական անձեռնմխելիության կիրառումն իրավաչափ է, քանի որ Դավոսի տնտեսական համաժողովը մասնավոր միջոցառում է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---