Սերժ Սարգսյանն այցելել է Կապանի երկրագիտական թանգարան

Սերժ Սարգսյանն այցելել է Կապանի երկրագիտական թանգարան

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Կապանի երկրագիտական թանգարան, որի երկու մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել է մարտի վերջին:

Երկրագիտական թանգարանի հիմնանորոգման համար 2011թ. ընթացքում հատկացված գումարով հիմնովին փոխվել են երկու մասնաշենքերի տանիքները, հիմնանորոգվել են հատակները, փոխվել են դռները և պատուհանները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ:

Սարգսյանն այցելել է նաև կաթի և մսի արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող «Վամաքս Գրուպ» և «Մարիլա» ընկերություններ, ծանոթացել իրականացված ներդրումներին, արտադրության պայմաններին ու զարգացման ծրագրերին:

Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում նախագահն այցելել է Գորիսի «Սոցիալական տուն» ծրագրի շրջանակում քաղաքում կառուցվող բնակարանների շինհրապարակ, ծանոթացել ծրագրի «Գորիս-2» փուլի աշխատանքների ընթացքին:

Սարգսյանը կարևորել է տեղական արտադրությունների հիմնումն ու զարգացումը և հաջողություններ մաղթել հիշյալ ընկերությունների հետագա ծրագրերին:

Ավարտելով երկօրյա աշխատանքային այցը Սյունիքի մարզ՝ երկրի ղեկավարը կմեկնի Վայոց Ձորի մարզ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---