«Ուրուգվայի հայ երիտասարդությունը» ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված երթ կանցկացնի18 ապրիլի 2012 - 21:37 AMT PanARMENIAN.Net - «Ուրուգվայի հայ երիտասարդություն» կազմակերպությունը, որը միավորում է երկրի զանազան հայկական կազմակերպություններին, ապրիլի 27-ին երթ կանցկացնի` նվիրված Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին: Ինչպես հաղորդել են կազմակերպությունից, երթը կմեկնարկի Ուրուգվայի համալսարանից և կընթանա մինչև Մոնտեվիդեոյի քաղաքապետարան: «Ուրուգվայի հայ երիտասարդությունը» բոլորին կոչ է անում միանալ երթին հանուն արդարության և մարդու իրավունքների պաշտպանության և ժխտման ու անպատժելիության դեմ, հանուն ըմբռնման, որ հայ ժողովրդի պայքարն աշխարհի բոլոր ժողովուրդների պայքարն է, քանի որ անպտաժելիությունը հրեշավոր հանցագործություններ է ծնում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |