Այսուհետ Ուրուգվայի աշակերտներին ու ուսանողներին կպատմեն Հայոց ցեղասպանության մասին![]() 19 ապրիլի 2012 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Ընթացք տալով Ուրուգվայի Մարդու իրավունքների կազմակերպության առաջարկին՝ հանրային վարժարանների Կրթության Ազգային խորհուրդը որոշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ը պետք է ներառվի հանրային վարժարանների ապրիլ ամսվա տեղական և միջազգային նշանակություն ունեցող թվականների օրացույցում: Խորհրդի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ այլ նշանակալի տարեթվերի հետ մեկտեղ, Ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր և այդ կապակցությամբ Ուրուգվայի ողջ տարածքում գործող նախակրթական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցիչները պետք է իրազեկեն աշակերտենրին և խորհրդածելու առիթ ստեղծեն այդ ահավոր դեպքի պատճառների մասին կարծիք հայտնելու համար: Ուրուգվայը, որն առաջինը 1965թ. պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, կրկին փաստեց, որ հավատարիմ է մնում իր սկզբունքներին և սատարում է Հայ Դատին: Խորհրդի որոշումը թույլ կտա դպրոցականներին ու ուսանողներին իրազեկ լինել Հայոց ցեղասպանության հարցում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |