Կառավարությունը գարծարկում է պետվճարումների նոր էլեկտրոնային համակարգ![]() 19 ապրիլի 2012 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին ՀՀ կառավարությունը հաստատել է վճարումների պետական էլեկտրոնային համակարգի ներդրման և գործարկման մասին որոշումը: «Այսօրվա կառավարական որոշմամբ ստեղծվել են իրավական հիմքեր, որպեսզի արդեն 10 օրից մեր քաղաքացիների և բիզնեսի համար հասանելի դառնա կառավարության նոր էլեկտրոնային գործիքը, մասնավորապես` վճարումների ընդունումը»,-կառավարության մամուլի կենտրոնում կայացած ճեպազրույցում հաղորդել է իշխանության գործադիր մարմնի վարչակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը: Ըստ նրա, միասնական էլեկտրոնային կայքը բնակչության և բիզնեսի համար կհեշտացնի հարկերի և տուքերի, տուգանքների վճարման գործընթացը, քանի որ հարկ չի լինի այցելել բանկ` անդորրագիր ստանալու և այն համապատասխան պետական հաստատություն ներկայացնելու համար: «10 օրից նոր համակարգի միջոցով քաղաքացիները կկարողանան իրենց MasterCard կամ ArCa վճարային կամ պլաստիկ քարտերի միջոցով վճարել ցանկացած պետական ծառայության, տուգանքի կամ ներդրման համար»,-ընդգծել է նա: Ավելին, ինչպես ընդգծել է Դավիթ Սարգսյանը, համակարգում ի տարբերություն բանկային ծառայությունների գործելու են շատ ցածր միջնորդավճարներ, որոնց ծավալը կախված է լինելու ներդրվող գումարից: Օրինակ, 2000-3000 դրամի չափով վճարում կատարելիս, միջնորդավճարը կկազմի 8-10 դրամ: Նա նաև հավելել է, որ այսօրվա դրությամբ գործում է կառավարության 18 գործիքներ, որոնց շրջանակներում գործողությունները հնարավոր կլինի իրականացնել նոր էլեկտրոնային համակարգի կիրառման շնորհիվ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |