Ամելոյում կբացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված հոդվածների և լուսանկարների ցուցահանդես (վիդեո)

Ամելոյում կբացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված հոդվածների և լուսանկարների ցուցահանդես

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Ալմելո քաղաքում Հոլանդիայի խորհրդարանի Քրիստոնյա-դեմոկրատական խմբակցության պատգամավոր Պիտեր Օմտզիգտը կբացի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Պետեր վան դեր Վելդենի հավաքագրած անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերի և տեղահանությունների մասին հոլանդական թերթերում հրատարակված մի շարք հոդվածներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության մասին նամակներ, լուսանկարներ և այլն: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ժամը 19-ին Ալմելոյի «Երևան» հայկական հաստատության կենտրոնում, հասցեն` Wierdensestraat 127 - Almelo (սրահի դռները բաց են ժամը 18.15-ից): Ցուցահանդեսը կազմակերպել են Ալմելոյի «Երևան» հաստատությունը և ՀԲԸՄ Հոլանդիայի մասնաճյուղը, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» հանձնախմբի համագործակցությամբ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---