Ուկրաինան, որը 2014-ին կգլխավորի ԵԱՀԿ-ն, պատրաստ է անհնարինն անել ղարաբաղյան գործընթացի առաջխաղացման համար

Ուկրաինան, որը 2014-ին կգլխավորի ԵԱՀԿ-ն, պատրաստ է անհնարինն անել ղարաբաղյան գործընթացի առաջխաղացման համար

PanARMENIAN.Net - Ուկրաինան տրամադրված է, որպեսզի ԵԱՀԿ-ում գալիք նախագահության ընթացքում առավելագույն ջանքեր գործադրի, հնարավորը և անհնարինն անի, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը տեղաշարժի ձևական դիրքերից, հինգշաբթի օրը հայտարարել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինը:

Նա նշել է, որ Ուկրաինան այժմ նախապատրաստվում է 2014-ին ԵԱՀԿ-ում իր նախագահությանը:

«Ուկրաինայի դիրքորոշումն անփոփոխ է ղարաբաղյան հակամարտության հարցում, մենք շարունակում ենք պնդել, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,- ասել է Գերագույն ռադայի խոսնակը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---