Հայաստանի նախագահ. Ատոմային էներգիան կենսական նշանակություն ունի երկրի համար

Հայաստանի նախագահ. Ատոմային էներգիան կենսական նշանակություն ունի երկրի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին:

Ողջունելով հյուրին` նախագահն ընդգծել է, որ ատոմային էներգիան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, և երկիրը մեծապես կարևորում է Ատոմայինէներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը` այն համարելով Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության կարևոր բաղկացուցիչ:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն և Հայաստանը ունեն միասնական նպատակ` դա գործող կայանի անվտանգության միջոցառումների շարունակական ամրապնդումն է և նոր կայանի կառուցման շուրջ սերտ համագործակցությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---