Ռուսաստանի քաղաքներում ապրիլի 24-ին կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը![]() 19 ապրիլի 2012 - 20:12 AMT PanARMENIAN.Net - Ռուսական քաղաքներում տեղի կունենան միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին: Այսպես, ապրիլի 24-ին Պսկովում Ալեքսանդր Նևսկու տաճարում տեղի կունենա անմեղ զոհերի հիշատակի պատարագ, ինչպես նաև կգործի ոչ մեծ ֆոտոցուցահանդես: Ապրիլի 24-ին Սարատավում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ կկայանա ցույց: Ակցիայի կազմակերպիչն է «Ռուսաստանի Հայերի միության» տարածաշրջանային բաժանմունքը: Վոլոգդայում ապրիլի 24-ին նույնպես տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ: Ապրիլի 24-ին Սանկտ Պետերբուրգում նույնպես կկայանան մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցին, ժամը 16:00-ին կմատուցվի պատագար Սբ. Եկաատերինայի եկեղեցում և կկայանա սգո ցույց, որից հետո տեղի կունենա «Նոր սերունդ» կազմակերպության ակտիվիստների երթը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |