Հայաստանում 2012թ. մարտին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4,1 տոկոսով` կազմելով 116 099 դրամ![]() 20 ապրիլի 2012 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2012 թվականի մարտին միջին ամսական անվանական աշխատավարձը 2011-ի նույն շրջանի համեմատ աճել է 4,1 տոկոսով` կազմելով 116 099 դրամ: Միաժամանակ 2012թ. հունվար-մարտ ամիսներին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 5 տոկոս` մինչև 113 703 դրամ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում 2012թ. մարտին աշխատավարձը 2011-ի նույն շրջանի համեմատ աճել է 3,9 տոկոսով` կազմելով 97 378 դրամ, իսկ ամսական կտրվածքով անկումը կազմել է 0,7 տոկոս: Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը կազմել է 4,5 տոկոս` հասնելով 144 935 դրամի: Ընդ որում 2012թ. մարտին փետրվարի համեմատ գրանցվել է 5,7 տոկոս աճ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |