ԱՀՀ. Օբամայի հայտարարությունը հաստատեց անցյալից դասեր քաղելու անհրաժեշտությունը

ԱՀՀ. Օբամայի հայտարարությունը հաստատեց անցյալից դասեր քաղելու անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը ԱՄՆ Հոլոքոսթի թանգարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա շեմին մեկ անգամ ևս հաստատեց անցյալից դասեր քաղելու անհրաժեշտությունը՝ «այլևս երբեք» արտահայտությանը իր ճշմարիտ իմաստը հաղորդելու համար: «Նշելով Հոլոքոսթի տարելիքցը՝ Համագումարը համերաշխություն է հայտնում հրեա ժողովրդի հետ, հարգում զոհվածների հիշատակը»,-ասել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ելույթ ունենալով Հոլոքոսթի թանգարանում՝ Օբաման, մեջբերելով Հոլոքոսթը վերապրած Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելի խոսքերը, հայտարարել է, որ «զանգվածային սպանությունների ու ցեղասպանության կանխարգելումը բխում է ամերիկյան ժողովրդի շահերից և ԱՄՆ բարոյական պատասխանատվության հիմքն է կազմում», իսկ ճանաչումն առանց համապատասխան գործողությունների ոչինչ չի փոխի:

Էլի Վիզելը, որը ճանաճում է նաև Հայոց ցեղասպանությունը, հայտարարել է ժամանակին, որ Հոլոքոսթի հիմնական ողբերգությունն այն է, որ դա կարող էր կանխվել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---