Շիֆ. Ցեղասպանությունը ճանաչելու` ԱՄՆ կառավարության ցանկության բացակայությունը լուրջ տագնապ է առաջացնում![]() 25 ապրիլի 2012 - 12:17 AMT PanARMENIAN.Net - «Այսօր ամբողջ աշխարհի հայերը նշում են Հայոց ցեղասպանության 97-ամյակը: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու` ԱՄՆ կառավարության ցանկության շարունակական բացակայությունը լուրջ տագնապ է առաջացնում և մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից ծայրահեղ անարդյունավետ է»,- Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ամերիկյան կոնգրեսական Ադամ Շիֆը: «Եթե ուզում ենք շարունակել պայքարը ցեղասպանության դեմ Դարֆուրում կամ ցանկացած այլ երկրում, մենք պետք է պատրաստ լինենք ճանաչել ցանկացած ցեղասպանություն, որտեղ էլ այն տեղի ունենա»,- գրել է Ադամ Շիֆը` հավելելով, որ չի կարելի ցեղասպանություններին մոտենալ ընտրովի:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |