Իտալիայի Սենատ. Հայոց ցեղասպանության ժխտումն անհանդուրժելի է

Իտալիայի Սենատ. Հայոց ցեղասպանության ժխտումն անհանդուրժելի է

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Իտալիայի Սենատը` ի դեմս նախագահող Վանինո Կիտիի և սենատորներ Ալբերտինա Սոլիանիի, Ֆրանչեսկո Պարդիի, Լաուրա Ալլեգրինիի, հիշատակել է Հայոց ցեղասպանությունը` կոչ անելով քաղաքական համարժեք պատասխան տալ կատարված ողբերգությանը, քանի որ ժխտողականությունն այլևս անհանդուրժելի է: Ալեգրինին, մասնավորապես, հիշատակել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը և ներկայումս դեռևս լուծում չստացած ԼՂ հակամարտությունը լարվածության մեջ են պահում Հայաստանը, ով մեծապես կարևորում է ժողովրդավարությունը և Եվրոպայի հետ մոտ լինելը:

Իտալիայում ՀՀ դեսպանության հովանավորության ներքո Իտալիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ:

Ապրիլի 13-ին և 14-ին համապատասխանաբար Թուրինում և Ավիլյանայում տեղի են ունեցել երկու տարբեր միջոցառումներ հետևյալ վերնագրերով. «Բառեր և երաժշտություն, որպեսզի չմոռացվի. Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության» և «Ելևեջներ Արարատից»: Իտալացի հասարակությանն են ներկայացվել հայ կոմպոզիտորների գործեր: Հանդիսություններին ներկա են եղել իտալացի քաղաքական գործիչներ:

Ապրիլի 22-ին Հռոմի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցում կազմակերպվել է Գյուրջիևի անվան ժողնվագարանների համույթի համերգը: Համերգին ներկա էին շուրջ 100 հոգի, այդ թվում` Իտալիայի քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ապրիլի 24-ին Նեապոլի Սան Ֆրանչեսկո դի Պաոլա Թագավորական և Քահանայապետական մայր տաճարում պատարագ է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և փոխանցվել է Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի ուղերձը: Պատարագից հետո կազմակերպվել է երթ դեպի Նեապոլի Նահատակների հրապարակ, որտեղ, ի հիշատակ Եղեռնի անմեղ զոհերի, զետեղվել է ծաղկեպսակ: Երթի ժամանակ բաժանվում էին տեղեկատվական բրոշյուրներ 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին:

Ապրիլի 24-ին Հռոմի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցում և Միլանի Հայ առաքելական եկեղեցում նույնպես պատարագներ ենմատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ապրիլի 24-ին Կուզանո Միլանինո քաղաքում տեղի է ունեցել «Մեծ Եղեռն. 1915թ. Ցեղասպանություն» վերնագիրը կրող երեկույթը, որի ընթացքում կարդացվել է Ցեղասպանությանը նվիրված զեկույց, իսկ վերջինիս ավարտին ցուցադրվել է Անրի Վերնոյի «Մայրիկ » ֆիլմը:

Ապրիլի 27-ին Ռիետիում տեղի կունենա «Հիշողություն. Իրավունք թե առանձնաշնորհություն», որն արդեն իսկ հասարակական ու լրագրողական մեծ հետաքրքրություն է առաջացրել մի քանի շաբաթ առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչած իտալական քաղաքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---